Անտարես (մեդիա հոլդինգ)

Հրատարակչություն Հայաստանում

«Անտարես», հայկական հրատարակչության, տպարանի, գովազդային գործակալության համալիր ընկերություն։

Անտարես
Տեսակհրատարակչություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1992
ՀիմնադիրԱրմեն Մարտիրոսյան

Պատմություն

խմբագրել

«Անտարես» հոլդինգը հիմնադրվել է 1992 թվականին Երևանում։ Հիմնադիր-տնօրեն է Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը[1]։

Ընկերությունը հրատարակում է գեղարվեստական, գիտական, մանկական, դպրոցական, թարգմանչական գրքեր, բուկլետներ, ամսագրեր, թերթեր, «Գրանիշ» գրական հանդեսը, «Գրեթերթ» երիտասարդական պարբերականը, «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը։

«Անտարես» մեդիա հոլդինգը հրատարակում է «Պարտադիր ընթերցանություն», «Ինչո՞ւ և ինչպե՞ս», «Աղմուկ հանած գրքեր», «Արգելված գրքեր», «XXI», «XX դարի արձակ», «Նոբելյան մրցանակակիրներ» և այլ մատենաշարեր։ Մեդիա հոլդինգն արժանացել է գրքի հայերեն և միջազգային ցուցահանդես-տոնավաճառների մի շարք մրցանակների։

Հրատարակչությունը նաև կազմակերպում է գրական մրցանակաբաշխություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արմենիա, Sputnik (20211009T2235+0400). «Հայաստանում նոր դասագրքեր են ստեղծվել, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։