Տուբատահա խութ, պահպանվող տարածք և ծովային բնության պարկ Ֆիլիպիններում, գտնվում է Սուլու ծովի կենտրոնական մասում։ Ծովային և թռչունների արգելավայրը բաղկացած է երկու խոշոր օղակղզիներից (Հյուսիսային և Հարավ կոչվող) ու ավելի փոքր չափեր ունեցող խութից և ընդհանուր առմամբ ընդգրկում է 7030 հա տարածք։ Այն գտնվում է Պալավան նահանգի վարչական կենտրոն Պուերտո Պրինսեսա քաղաքից 150 կմ հարավ-արևելք[1]։ Անմարդաբնակ կղզիները և խութը կազմում են Պալավանի Կագայանսիլո կղզային մունիցիպալիտետի մաս, որը գտնվում է խութից մոտ 130 կմ հյուսիս-արևելք։

Տուբատահա խութ
Tubbataha Reefs Natural Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Տիպ բնության
Չափանիշներ vii, ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա և Խաղաղ օվկիանոս
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1993  (17 նստաշրջան)
Համար 653
Լայնացումներ 2009
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

1993 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է Տուբատահա խութի բնական այգին՝ որպես ծովային տեսակների շատ բարձր խտությամբ օղակղզիների եզակի օրինակ։ Հյուսիսային օղակղզին ծառայում է որպես բնադրման վայր բազմաթիվ թռչունների և ծովային կրիաների համար։ Այգին անփոփոխ պահպանված մարջանային խութի օրինակ է 100 մետր խորությամբ մարջանային պատով, ընդարձակ ծովալճակով և երկու մարջանային կղզիներով[2]։ 1999 թվականին Ռամսարի համաժողովը Տուբատահա խութն ընդգրկել է միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային վայրերի ցուցակում[3]։ 2008 թվականին առաջարկվել է խութը ընտրել որպես աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը[4]։

Ազգային պարկը և Ֆիլիպինյան կղզեխմբի հարավային մասը Կորալային եռանկյունու մաս են և ճանաչվում են որպես ծովային կենսաբազմազանության կենտրոն։ Նրա տարածքում հանդիպում են նկարագրված մարջանների 75 %-ը և աշխարհում հայտնաբերված խութային ձկների 40 %-ը[5]։ Ներկայում այդ տարածքը գտնվում է մեծ սպառնալիքի տակ` չափազանց շատ ձկնորսության և շրջակա միջավայրի համար վնասակար ձկնորսության ձևերի պատճառով[6]։ 1980 թվականից ի վեր խութեր այցելող գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ Տուբատահա խութի բնական այգում բնակվում են առնվազն 600 տեսակի ձկներ, 360 տեսակի կորալներ, 11 տեսակի շնաձկներ, 13 տեսակ դելֆիններ ու կետեր և 100 տեսակի թռչուններ։ Խութը նաև ծառայում է որպես նաև բիսի և կանաչ ծովային կրիաների բնադրման վայր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Location of Tubbataha Reef». Tubbataha Reefs Natural Park. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  2. «World Heritage List - Tubbataha Reefs Natural Park». UNESCO.
  3. «Global and Ecological Significance of Tubbataha». Official Website of the Tubbataha Reefs National Park. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  4. Aie Balagtas See (2008 թ․ օգոստոսի 14). «4 RP bets in New 7 Wonders of Nature drop in rankings». GMA News. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  5. «The Coral Triangle». website. The Nature Convservancy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Mnepornuc (2009-08-05). «Saving the Coral Triangle» Արխիվացված 2011-07-06 Wayback Machine. National Geographic Intelligent Travel. Retrieved on 2013-11-24.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուբատահա խութ» հոդվածին։