Տորտոսայի ամրոց (կատ.՝ Suda de Tortosa) կամ Սուդայի ամրոց (կատ.՝ Castell de la Suda, Սուդ արաբերեն նշանակում է բերդ, ամրոց), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի Տորտոսա քաղաքում[2]։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է։

Տորտոսայի ամրոց
կատ.՝ Suda de Tortosa
Նկարագրություն
Տեսակդղյակ և castle with zuda?
Վարչական միավորՏորտոսա[1]
Երկիր Իսպանիա[1]
Ընթացիկ
սեփականատեր
Abd-ar-Rahman III?
Քարտեզ
Քարտեզ
 Castle of la Zuda, Tortosa Վիքիպահեստում

Հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-51-0006747 գրանցման համարը։

Պատմություն խմբագրել

Ամրոցը քաղաքի ամենահին կառույցներից մեկն է և վերաբերում է նրա առաջին բնակիչներին։ Ռեկոնկիստայի ժամանակ ամրոցը բաժանվել է երեք մասի։ Քրիստոֆոր Դեսպուջը (կատ.՝ Cristòfor Despuig) իր «Տրակտատ Տորտոսա հայտնի քաղաքի մասին» (կատ.՝ Los Col·loquis de la insigne ciutat de Tortosa) երկում գրում է, որ Ռամոն Բերենգեր IV-ը ամրոցը մասամբ նվիրել է այն ասպետներին, ովքեր ամրոցի գրավման ժամանակ առաջին են բարձրացել նրա պատերի վրա։ Ամրոցի մի մասը հասել է Գիյեմ Ռամոն I դե Մոնկադային (կատ.՝ Guillem Ramon I de Montcada), երկրորդը՝ Պեռ դե Սենմենատին, իսկ երրորդ մասը Ռամոն Բերենգեր IV-ը թողել է իրեն։

 
Ամրոցի գլխավոր աշտարակ

Ամրոցի առաջին պատերը կառուցվել են հռոմեացիների իշխանության օրոք։ Հետագայում ամրոցը զարգացրել են մուսուլմանները և մասնավորապես խալիֆ Աբդ ար-Ռահման III-ը։ Ռեկոնկիստայի ժամանակ՝ 1148 թվականի դեկտեմբերին, ամրոցը գրավվել է Ռամոն Բերենգար IV-ի կողմից և հանձնվել Մոնկադա տանն ու տաճարականներին՝ ի նշան երախտագիտության պատերազմում իրեն օգնելու համար։ Արագոնի թագավոր Խայմե Նվաճողն ամրոցը դարձրել է իր նստավայրն ու իր հենարանը Մորելյայի, Պենիսկոլայի ու Բուրիանայի նվաճման ժամանակ։ 1294 թվականին, երբ Տորտոսան անցել է թագավորի տիրապետության տակ, ամրոցը դարձել է թագավորի նստավայր, ինչից հետո այնտեղ կառուցվել են նոր շինություններ ու պաշտպանական նոր տարրեր։ Տորտոսայի մարքիզ Ինֆանտ Ֆերանի (կատ.՝ Ferran d'Aragó i de Castella) իշխանության տարիներին ամրոցը եղել է նրա ձեռքում։ 1363 թվականին ամրոցը, ինչպես և քաղաքի գերիշխանությունը վերադարձվել է Պեդրո IV թագավորին, որից հետո ամրոցը կրկին ընդլայնվել է[3]։

Ներկայումս ամրոցի զբոսաշրջային գրասենյակում կարելի է տեսնել երեք հին բուխարիներ ու չորս մեծ պատուհաններ, որ ստեղծված են կատալոնյան գոթիկայի (կատ.՝ Gòtic català) ոճով։ Ամրոցում պահպանվում է նաև զենքերի հավաքածուն։

Միջնադարում ամրոցում տեղավորված է եղել դատարան։ Հռամեական ամրաշինական կառույցները փակվել են 17-րդ և 18-րդ դարերի շինություններով, որ երկու հարևան բլուրները միացրել են ամրաշինական մեկ համակարգի մեջ։

Ամրոցի մուտքի մոտ գտնվում է մուսուլմանների գերեզմանոց։ 1972 թվականին այնտեղ գտնվել են 10-րդ դարի էպիտաֆիա, որում հիշատակվում է քաղաքագլուխը, և դագաղի կափարիչ (ներկայում պահվում է Տորտոսայի քաղաքային թանգարանում), որի վրա փորագրված է եղել հատված Ղուրանից։

Պատկերասրահ խմբագրել

 
Հարավարևմտյան անկյունը
Հարավարևմտյան անկյունը  
 
Գլխավոր աշտարակն ու արևելյան ճակատամասը
Գլխավոր աշտարակն ու արևելյան ճակատամասը  
 
Ներքևի հատվածի ներքին դարպասները
Ներքևի հատվածի ներքին դարպասները  
 
Միջին հատվածի դարպասները
Միջին հատվածի դարպասները  
 
Վերին հատվածի դարպասները
Վերին հատվածի դարպասները  
 
Զբոսաշրջային գրասենյակ
Զբոսաշրջային գրասենյակ  
 
Մուսուլմանների գերեզմանոցի մի հատված
Մուսուլմանների գերեզմանոցի մի հատված  
 
Հռոմեական սյուների մնացորդներ
Հռոմեական սյուների մնացորդներ  
 
Ցիստեռն
 
Մուտքի դարպասներ
Մուտքի դարպասներ  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Anna Sàez. Les set vides d'un castell,Sàpiens, Барселона,№ 100, 2011 թվականի փետրվար, էջ 80, issn 1695-2014
  3. Jacobo Vidal Franquet.|Les obres de la ciutat: L'activitat constructiva i urbanística de la Universitat de Tortosa a la Baixa Edat Mitjana, https://www.academia.edu/3165808/Les_obres_de_la_ciutat._Lactivitat_constructiva_i_urban%C3%ADstica_de_la_Universitat_de_Tortosa_a_la_baixa_edat_mitjana, Publicacions de l'Abadia de Montserrat, Barcelona, 2008. isbn 978-84-8415-399-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորտոսայի ամրոց» հոդվածին։