Տորչիկ (ճապ.՝ アチャモ ` ամյատո, անգլ.՝ Torchic), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Տորչիկը առաջին անգամ հայտնվել է Pokémon Ruby և Sapphire խաղերում, այնուհետև` տարբեր ապրանքների գովազդներում, սփին-օֆֆներում, ֆրանշիզի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։

Տորչիկ

Պոկեմոնների ցանկ
Սեպտիլ → Տորչիկ (#255) → Կոմբասկեն
Անգլերեն անունTorchic
Ճապոներեն անունアチャモ
Տեսքճուտ
Հասակ0,4 մ մ
Քաշ2,5 կգ կգ
Նախորդ զարգացումչկա
Հաջորդ զարգացումԿոմբասկեն

Ruby և Sapphire խաղերում, որոնք դուրս են եկել 2003 թվականին, Տորչիկը հանդիսանում է այն 3 սպորտային պոկեմոններից մեկը, որոնց խաղացողը կարող է ընտրել խաղի ամենասկզբում։

Արձագանք և կարծիքներ խմբագրել

GameSpot-ից Գրեգ Կասավինը գրել է, որ Տորչիկը մտել է այն «դասական պոկեմոնների» շարքին, որտեղ են նաև Պիկաչուն, Պսադիկը և Կոֆինգը[1]։ GameSpy-ից Ջերալդ Վիլլորիան Տորչիկին անվանել է «երկրպագուների սիրելի»[2]։ IGN-ի խմբագիրը գրել է. «Բոլոր նրանք, ովքեր Տորչիկին ըննտրել են որպես իրենց պոկեմոն, շատ ուրախ են, իսկ նրանք, ովքեր չեն ընտրել, փոշմանում են դրա համար»[3]։ Մեկ այլ հոդվածում գրված է, որ ընտրելով Մադկիպին` այժմ նրան շատ մարդիկ հարցնում են, թե ինչու է նա ընտրել հենց Տորչիկին[4] : Նա նաև ավելացրել է, որ եթե խաղացողները չեն ընտրում Տորչիկին, ապա հետագայում նրանք պոկեմոնների հրե տեսակներ ունենալու շատ քիչ տարբերակներ են ունենում[5]։ IGN-ից Լուկաս Թոմասը գրել է, որ Չիմչար պոկեմոնը հարմար է նաև Տորչիկի երկրպագուների համար[6]։ Official Nintendo Magazine-ից Թոմաս Իստը նշել է, որ բավականին տարօրինակ է հետևելը, որ Բլեյզիկենը էվոլյուցիա է ապրել Տորչիկից[7]։

Ճապոնիայում պոկեմոնների կենտրոնում վաճառվում էր Game Boy Advance SP-ի հատուկ տարբերակ, որի ձևավորումը կապված էր Տորչիկի հետ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pokemon Ruby/Sapphire/Emerald Version Review - GameSpot(չաշխատող հղում)
  2. «GameSpy: Pokemon Mystery Dungeon: Explorers of Darkness - Page 2». Ds.gamespy.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  3. «Pokemon Ruby Version Pokemon of the Day: Blaziken (#257) - IGN FAQs». Faqs.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Pokemon Ruby Version Pokemon of the Day: Swampert (#260) - IGN FAQs». Faqs.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  5. «Pokemon Ruby Version Pokemon of the Day: Numel (#322) - IGN FAQs». Faqs.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  6. Lucas M. Thomas (2007 թ․ մարտի 14). «Countdown to Diamond and Pearl - DS Feature at IGN». Ds.ign.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  7. «Nintendo Feature: Best Fire Pokémon». Official Nintendo Magazine. 2010 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
  8. «Nintendo Feature: Great Pokémon Collectibles». Official Nintendo Magazine. 5-May-2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորչիկ» հոդվածին։