Տորինո ֆուտբոլային ակումբի ավիավթար

«Տորինո» ֆուտբոլային ակումբի ավիավթար, (հայտնի է նաև Սուպերգա բազիլիկ եկեղեցու ավիավթար անունով)-մայիսի 4, 1949, Fiat G.212CP ինքնաթիռի վթար Թուրինի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել են «Տորինո» ֆուտբոլային ակումբի 18 ֆուտբոլիստներ, ակումբի մի քանի ղեկավարներ, լրագրողներ, ինքնաթիռի անձնակազմը։ Ընդհանուր թվով 31 մարդ[1]։

Տորինո ֆուտբոլային ակումբի ավիավթար
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմայիսի 4, 1949
ՎայրԹուրին, ,  Իտալիա
Թռիչքի վայրԼիսաբոնի Ումբերտո Դելգադոյի անվան օդանավակայան և Լիսաբոն
Վերջնական կետTurin Airport?
Զոհվածներ31 մարդ, 27 մարդ և 4 մարդ
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19490504-1
Օդանավ
ՄոդելFiat G.212?
ԱվիաընկերությունԱլԻտալիա
Կենդանի մնացած0
 Superga air disaster Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Տորինո» ֆուտբոլային ակումբը 1940-ական թվականներին լավագույնն էր Ա սերիայում։ 1946-1948 թվականներն ակումբը երեք անգամ անընդմեջ դարձել է Իտալիայի չեմպիոն։ Թիմի ավագը եղել է Վալենտինո Մացցոլան։ Մայիսի 3-ին Լիսաբոնում ակումբը ընկերական հանդիպում է ունեցել տեղի «Բենֆիկայի» հետ[2]։ Խաղն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4։3[3]։Հաջորդ առավոտյան ժամը 09:40-ին «Տորինո» ակումբը Լիսսաբոնից երեք շարժիչանի Fiat G.212C ինքնաթիռով ուղևվորվել է Իտալիա։ Ինքնաթիռի մեջ եղել են 18 ֆուտբոլիստներ, թիմի ղեկավարներ և լրագրողներ[4]։

Դժբախտ պատահար խմբագրել

Ինքնաթիռը վերալիցքավորման համար ժամը 13:00-ին միջանկյալ վայրէջք է կատարել Բարսելոնայի օդանավակայանում[5]։ Այստեղ «Տորինոյի» ֆուտբոլիստները հանդիպել են «Ինտերի» ֆուտբոլիստներին, որոնք ուղևորվելուց են եղել Մադրիդ։ Ժամը 16։55-ին, երբ ինքնաթիռը գրեթե հասել էր Թուրին քաղաքին, մառախուղի և վատ տեսանելիության պատճառով օդաչուն կորցրել է կողմնորոշումը, և ինքնաթիռը ձախ թևով բախվել է Թուրինի Սուպրեգա բազլիկ եկեղեցուն, ինչի հետևանքով ինքնաթիռը վայր է ընկնում ու ավերվում, իսկ եկեղեցին հավասարվում է գետնին։ Ինքնաթիռի մեջ բոլոր մարդիկ մահանում են։ «Տորինոյի» թիմից միայն ողջ է մնացել Լաուրո Թոմը, որը վնասվածքի պատճառով չի մեկնել խաղին[6]։

Զոհեր խմբագրել

Խաղացողներ
  • Բաչիգալուպո Վալերիո, դարպասապահ, հավաքականի անդամ
  • Բալլարին Ալդո, աջ պաշտպան, հավաքականի անդամ
  • Բալլարին Դինո, դարպասապահ
  • Բոնջորնի Էմիլե, հարձակվող
  • Կոստիլյանո Էյսեբիո, աջ կիսապաշտպան, հավաքականի անդամ
  • Ֆադինի Ռուբենս, կիսապաշտպան
  • Գեբետտե Գուլելմո, կենտրոնական հարձակվող, հավաքականի անդամ
  • Գրավա Ռուջերո, հարձակվող
  • Գրեցար Ջուզեպպե, կիսապաշտպան,հավաքականի անդամ
  • Լոիկ Էցիո, աջ կիսապաշտպան, հավաքականի անդամ
  • Մարոզո Վիրջիլիո, աջ և ձախ պաշտպան, հավաքականի անդամ
  • Մարտելլի Դանիլո, կիսապաշտպան, հարձակվող
  • Մացցոլա Վալենտինո, կիսապաշտպան, հարձակվող, հավաքականի և թիմի ավագ
  • Մենտի Ռոմեո, աջ հարձակվող
  • Օպերտո Պերո, պաշտպան
  • Օսսոլա Ֆրանկո հարձակվող
  • Ռիգամոնտի Մարիո, կենտրոնական կիսապաշտպան
  • Շուբերտ Յուլիուս, կիսապաշտպան
Ակումբի ղեկավարներ
  • Առնալդո Անիզետտա, մենեջեր
  • Իպպոլիտո Չիվալլերի, մենեջեր
  • Անդրեա Բոնայուտի
  • Էրբշտեյն Էրնյո, մարզիչ
  • Լիվսլի Լեսլի, մարզիչ
  • Օսվալդո Կորտինա, մասաժիշտ
Լրագրողներ
  • Ռենատո Կազալբորե, «Tuttosport» թեթթ
  • Ռենատո Տոզատտի, «Gazzetta Sera» թերթ
  • Լուիջի Կավալլերո, «La Stampa»
Անձնակազմ
  • Պերելուջի Մերոնի, կապիտան
  • Չելեստե Բյանկարդի, 2-րդ օդաչու
  • Չելեստե Դ՝Ինկա, մեխանիկ
  • Անտոնիո Պանգրացի, հեռագրիչ
Ուղևոր
  • Անդրեա Բոնատուի, «Տորինոյի» երկրպագու

Աղետից հետո խմբագրել

Աղետից հետո զոհվածների մարմինները տեղափոխել են Թուրինի հիվանդանոց։ Հարազատներին թույլ չեն տվել տեսնել զոհվածների մարմինները։ Թաղման արարողության հետ կապված այդ բոլոր դժվարին աշխատանքը իր վրա էր վերցրել Իտալիայի հավաքականի մարզիչ Վիտտորիո Պացցոն։ Մայիսի 6-ին ֆուտբոլիստներին հողին են հանձնել։ Ա սերիայի ավարտին մնացել էր 4 տուր։ Տորինոն գլխավորելուց է եղել մրցաշարային աղյուսակը։ Երիտասարդներից կազմված նոր թիմը ամեն ինչ արել է, որպեսզի պահպանի այդ տիտղոսը։ Արդյունքում երիտասարդ ակումբ հաղթեց 4 խաղերում և դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հետմահու չեմպիոնի կոչման արժանացան նաև թիմի զոհված ֆուտբոլիստները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել