Բակբո (Տոնկին)[1] (վիետ․՝ Vịnh Băc Bô — залив Бакбо; չինարեն՝ 北部湾-Բեյբուվանի ծոց), Հարավային Չինաստանի` Չինաստանին (Գուանսի-Չժուանսական ինքնավար մարզ, Գուանդուգ նահանգ, Հայնան նահանգ) և Վիետնամին (Բակբոյի շրջան, Քուանգնին, Հայֆոն, Թհաիբին, Նամդին, Նինբին, Թանհոա և Նգեանի նահանգներ) պատկանող ծոց։ Արևելքում այն ծովից բաժանվում է Լեյչու թերակղզով և Հայնան կղզով, որոնք առանձնացված են Հայնան նեղուցով։

Բակբո
Տեսակծոց և ծովախորշ
Երկիր Չինաստան և  Վիետնամ
Լայնություն240 կմ
Լիճ հոսող գետՀոնգհա և Դայ
Քարտեզ
Քարտեզ

Վիետնամցիները պաշտոնապես այն անվանում են Վինբաբկո, կամ ավելի հազվադեպ Վինհայնամ, չինական անունը Բեյբուվանն է ։ «Տոնկինի ծոց» անվանումը գալիս է Հանոյ քաղաքի հին անունից` «Տոնկին»), այս անունը հետագայում տարածվեց Վիետնամի ամբողջ հյուսիսային մասում։

Բակբո ծոցի երկարությունը` 330 կմ է, մուտքի լայնությունը` 241 կմ, խորությունը` մինչև 82 մ, օրվա մակընթացությունները` մինչև 6 մ։

Հիմնական նավահանգիստը Հայֆոնն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 33.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 241