«Տոնածառի գողերը» (ռուս.՝ «Похитители ёлок»), 2005 թվականի ամանորյա մուլտֆիլմ, որն ստեղծել է Էլվիրա Ավագյանի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Picto infobox cinema.png
Տոնածառի գողերը
Похитители ёлок
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆանտազիա
ՌեժիսորԷլվիրա Ավագյան
ՍցենարիստԱնդրեյ Ուսաչյով
ՊրոդյուսերՀակոբ Կիրակոսյան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն13 րոպե
Թվական2005 թվական

ՍյուժեԽմբագրել

Տիեզերքի խորքերից կլոր տիեզերանավով գալիս են երեք կանաչ այլմոլորակայիններ։ Իջնելով Երկիր՝ նրանք կանաչ մեծ եղևնու գագաթին տեսնում են պայծառ լուսավորված աստղը և փորձում գողանալ տոնածառը։ Սակայն եղևնին մեծ էր ու աճել էր Ձմեռ պապի տան մոտ, որն արթնանում է ու կախարդում ձնեմարդերի ջոկատը։ Այլմոլորակայինները հեռանում են և տեսնում գունավոր լույսերով զարդարված Էյֆելյան աշտարակը։ Մոտենում են նրա գագաթին ու փորձում գողանալ այն, բայց հասկանում են, որ շատ մեծ է։ Այդտեղից հեռանալուց հետո նրանք հայտնվում են Իտալիայում, որտեղ տեսնում են պատուհաններից դուրս նետվող կահույք ու այլ իրեր։ Աֆրիկայում նրանք տեսնում են, թե ինչպես է Կոկոս պապը պարում երգող երեխաների հետ։ Խույս տալով փղի կնճիթից՝ այլմոլորակայինները շարունակում են իրենց ճանապարհն ու տեսնում Ազատության արձանը։ Փորձում են նրանից գողանալ տոնածառը, սակայն նրանց շրջապատում են ուղղաթիռները, և այլմոլորակայիններ ստիպված են լինում փախչել։ Թռչելով Երկրի շուրջը՝ նրանք ընկնում են Ձմեռ պապի տան մոտ, որը բարձրացնում է տիեզերանավը, տանում տուն ու կախում տոնածառից։ Քանի դեռ Ձմեռ պապը գնացել էր շամպայն բերելու, այլմոլորակայինները հեռանում են՝ տանելով տոնածառն ու կարմիր թաթպանիկը։ Ձմեռ պապը եզրակացություն է անում. «Տոնածառը գողացան։ Շնորհավոր Նոր տարի»։ Իսկ այլմոլորակայիններն արդեն տիեզերքում պարում էին տոնածառի շուրջն ամանորյա ուրախ երաժշտության ներքո։

ՍտեղծողներԽմբագրել

  • Սցենարի և երգերի տեքստերի հեղինակ՝ Անդրեյ Ուսաչյով
  • Ռեժիսոր՝ Էլվիրա Ավագյան
  • Բեմադրող նկարիչ՝ Ա. Մարտինով
  • Երաժշտության հեղինակ՝ Ալեքսանդր Պինեգին, Մաքսիմ Դունաևսկի, Լ. Բեկման
  • Գործիքավորողներ՝ Մ. Սամոյլով, Ա. Պինեգին
  • Երգերը կատարում են՝ Յուրի Գալցև, Լարիսա Բրոխման, Ալեքսանդր Պինեգին, Օլգա Շորոխովա, Ս. Կարատևա և «СветАфор» մանկական երգի թատրոն
  • Նկարիչ-անիմատորներ՝ Դմիտրի Կուլիկով, Ալեքսանդր Լևչիկ, Ալեքսանդր Պանով, Ե. Գրոշևա, Յու. Եֆրեմովա, Մարիա Պարֆենովա, Ե. Գրուշինա, Ն. Ֆեդոտովա, Սերգեյ Ուրուսով
  • Նկարիչ՝ Ելիզավետա Ժարովա
  • Մոնտաժող՝ Օլգա Վասիլենկո
  • Հնչյունային օպերատոր՝ Անդրեյ Զինին
  • Կոմպոուզինգ և հատուկ էֆեկտներ՝ Սերգեյ Ուրուսով, Մարիա Ուրուսովա, Տ. Սիչևա
  • Խմբագիր՝ Տատյանա Պապորովա
  • Տնօրեն՝ Ս. Խորով
  • Պրոդյուսեր՝ Հակոբ Կիրակոսյան

Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Թողարկում DVD-ովԽմբագրել

  • Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Տոնածառի գողերը» հավաքածուում (Սոյուզմուլտֆիմ)[1]։

ԱրձագանքներԽմբագրել

21-րդ դարի սկսվելու հետ ամանորյա ու Սուրբ ծննդյան անիմացիոն ֆիլմերի թիվն սկսել է ավելանալ, իսկ թեմատիկան նախկինի նման բազմազան է։ Կան «հավերժական» սյուժեի՝ տոնածառի որսի նոր տարբերակների որոնումներ՝ Էլվիրա Ավագյանի «Տոնածառի գողերը» (2005)։

— Գեորգի Բորոդին, «Ամանորյա անիմացիա» (2007 թվականի հոկտեմբեր)[2]

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել