Տոմ դը Սավուա (ֆր.՝ Tomme de Savoie), մամլված ֆրանսիական պանիր կովի կաթից։

Տոմ դը Սավուա
ֆր.՝ Tomme de Savoie
Tomme de Savoie.jpg
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և պինդ անեփ պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՍավոյում և Վերին Սավոյում
Կաթկովի կաթ
Պաստերիզացումչկա
Կազմվածքկիսակարծր
Հասունացման ժամանակաշրջան10 շաբաթ
ՍերտիֆիկացումPDO (1992)
Հայտնի է13-րդ դար
Քաշ1,5-3 կգ
ՁևԳլանաձև
Commons-logo.svg Tomme de Savoie Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Պանիրը հայտնի է 13-րդ դարից։ Այն արտադրում են Սավոյում և Վերին Սավոյում։

ՊատրաստումԽմբագրել

Պանիրն արտադրվում է կլոր տարին, և այն ունի տարբեր հատկություններ։ Հատկությունները կախված են նրանից, թե ինչով են սնվում կովերը՝ չոր խոտով ձմռանը, թե խոտով ամռանը։ Պանրի հեղուկը հեռացնելու համար այն մի փոքր սեղմում են, ինչի շնորհիվ այն դառնում է ամուր և տոկուն, ինչպես նաև կարող երկար պահպանվել։ Պանիրը հասունանում է նկուղում 10 շաբաթների ընթացքում։

ՆկարագրությունԽմբագրել

Պանրի գլուխը, որը պատված է հաստ մոխրագույն-շագանակագույն կեղևով, ունի 18-30 սմ տրամագծով գլանի տեսք, բարձրությունը՝ 5-8 սմ է, իսկ քաշը 1,5-3 կգ։ Կեղևը ուտելի չէ, ունի բնական դեղին և կարմիր գույների բորբոսի բծեր։ Տոմ դը Սավուան տարբերվում է ցածր յուղայնությամբ՝ 20-45 %: Միջուկը փափուկ է, առաձգական և փոքր-ինչ շոռ։ Այն նաև ունի փոքր «աչքեր»։ Պանիրն ունի մի փոքր «հում» հոտ, և համը հարուստ է մրգային և խոտային երանգներով։

Տոմ դը Սավուան մատուցում են երշիկեղենի, մրգերի ու հացի հետ։ Ամենից լավ պանիրը համապատասխանում է սավոյական գինիներին կամ Côtes de Beaune-ի գինիներին։

Արտաքին հղումներԽմբագրել