Տոմա Դունդիչ (սերբ.՝ Алекса Дундић, խորվ.՝ Aleksa Dundić, իրեն անվանել է նաև Իվան, գրականության մեջ Օլեկո, ապրիլի 13, 1896(1896-04-13)[1], Grabovac, Šestanovac, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 8, 1920(1920-07-08)[1], Ռովնո, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), սերբ զինվորական, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (19181920) մասնակից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1916 թվականին Լուցկի տակ Դունդիչին գերել են ռուսական զորքերը։ Մտել է Ռուսաստանում կազմավորված սերբական կամավորական կորպուսի շարքերը։ Այնուհետև ծառայել է Կարմիր գվարդիայում։ 1918 թվականի մարտին պարտիզանական ջոկատ է գլխավորել Բախմուտի (այժմ՝ Արտյոմովսկ, Ուկրաինա) շրջանում։ Ինտերնացիոնալ գումարտակի կազմում մասնակցել է Ցարիցինի պաշտպանությանը։ Սեմյոն Բուդյոննու՝ Դոնի առանձին կովկասյան դիվիզիայում (ավելի ուշ՝ հեծյալ կորպուսում և Առաջին հեծյալ բանակում) եղել է հատուկ առաջադրանքների գծով գնդի հրամանատարի օգնական, հեծյալ դիվիզիոնի հրամանատար (1919 թվական

Տոմա Դունդիչ
ռուս.՝ Олеко Дундич
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1896(1896-04-13)[1]
ԾննդավայրGrabovac, Šestanovac, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 8, 1920(1920-07-08)[1] (24 տարեկան)
Մահվան վայրՌովնո, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՌովնո
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Aleksa Dundić Վիքիպահեստում

Զոհվել է մարտում, փառաբանվել իր հերոսությամբ և կոչվել «Կարմիր Դունդիչ»։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Դունդիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460