Տոլեդոյի դարպաս
Տոլեդոյի դարպասներ (իսպ.՝ Puerta de Toledo), 19-րդ դարի հուշարձան իսպանական մայրաքաղաքում։ Դարպասները կառուցվել են Ֆերդինանդ VII-ի պատվին, որպես հաղթական կամարներ։ Դարպասները գտնվում են Տոլեդո փողոցում, մայր տաճարից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։
Տոլեդոյի դարպասներ | |
---|---|
Տեսակ | քաղաքային դարպաս և հաղթակամար |
Քանդակագործ | Ramón Barba?[1], Անտոնիո Լոպեզ Ագուադո[1], Valeriano Salvatierra?[1] և José Ginés?[1] |
Ստեղծում | 1827[1] |
Երկիր | Իսպանիա[2][1] |
Բնակավայր | Մադրիդ[1] |
Հասցե | Glorieta Puerta De Toledo[1] |
Շինության ձև | կլասիցիզմ |
Մասն է | Իսպանիա |
կայք | |
Puerta de Toledo, Madrid Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱյդ անունով դարպասները գոյություն ունեցել են դեռևս հին ժամանակներում, որոնք 15-րդ դարում շրջապատել են Մադրիդը։ Դարպասների միջով անցնում է ճանապարհ, որը տանում է Տոլեդո։ 1625 թվականին Ֆիլիպ IV-ը պատի շինարարության ժամանակ Տոլեդո փողոցի կենտրոնից ոչ հեռու կառուցել է հսկայական երկրորդ դարպասը։
Ժամանակակից դարպասների շինարարության առաջին նախագծերը վերաբերվում են նապոլեոնական պատերազմների դարաշրջանին։ Ժոզեֆ Բոնապարտի իշխանության օրոք նախագիծ է մշակվում, որպեսզի Մադրիդից մուտք գործեն Անդալուզիա։ 1812 թվականին նախագիծը փառաբանվել է սահմանադրության մեջ, որն ընդունվել է այդ ժամանակ։ Բայց Ժոզեֆ Բոնապարտին չի հաջողվել նախագիծը կյանքի կոչել, քանի որ կառուցմանը հատկացված միջոցները շուտով սպառվեցին, իսկ դրանից հետո Ժոզեֆը կործանվեց։ Մունիցիպիալ իշխանությունները ճարտարապետ Լոպես Անտոնիո Ագուադոյին հանձնարարել են ստեղծել նոր նախագիծ, ով դարպասները նախագծել է հաղթական կամարների տեսքով և դրանք նվիրել է Բուրբոնների բարեփոխումներին՝ ի դեմս Ֆերդինանդ VII-ին։
Տոլեդոյի դարպասները վերջին խոշոր դարպասներն էին, որոնք շրջապատել են Մադրիդը։ Շինարարությունը իրականացվել է 10 տարի՝ 1817 թվականից մինչև 1827 թվականները։ 1995 թվականին Մադրիդի քաղաքապետարանը իրականացրել է լայնածավալ վերանորոգում։
Արտաքին տեսք
խմբագրելՏոլեդոյի դարպասները կազմված են երեք կամրջամասերից՝ կենտրոնում կիսաշրջանաձև կամարներ են, իսկ եզրերին՝ երկու ուղղանկյուն կամարներ։ Դարպասները կառուցված են գրանիտե աղյուսներից և ձևավորված են կիսասյուներով, զարդարված են իոնիական սյուներով։
Դարպասները զարդարված են քանդակներով, որը մշակված է իսպանացի քանդակագործ Խոսե Խինեսի կողմից և ստեղծված է Ռոման Բարբայի և Վալերիանո Սալվատերի կողմից։ Հյուսիսային ճակատում երկու երեխաների հետ տեղադրված է Մադրիդի զինանշանը։ Երկու կողմերից տեղադրված են նաև պատերազմական ավարները պատկերող կոմպոզիցիաներ։
Գլխավոր կամարի վրա երևում է լատիներեն լեզվով մի գրություն՝
Նվիրված է Ֆերդինանատ VII-ին, Ցանկալի ազգի հորը, հողի համար պատերազմողի և այլ ֆրանսիացի բռնազավթիչների դեմ պայքարի։
Հուշարձանը նվիրված է Մադրիդի կառավարության հավատարմությանը, հաղթանակին և ուրախությանը։ 1827 թվական[3]։
Այժմ դարպասները գտնվում են օղակաձև ճանապարհի վրա, որտեղով ճանապարհային ուղիներ չեն անցնում։ Դարպասի տակ կառուցվող ստորգետնյա թունելը, ինչը հանգեցրել է կենտրոնական կամարի ձևափոխմանը և բնահողի իջեցմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Puerta de Toledo (իսպ.)
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ворота Толедо на Культ-Турист
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդոյի դարպաս» հոդվածին։ |