Բացել գլխավոր ցանկը
Տնային խոզ
Խոզը ձագերի հետ
Խոզը ձագերի հետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Զույգ սմբակավորներ
Ենթակարգ Ոչ որոճողներ
Ընտանիք Խոզեր
Ցեղ Վայրի խոզեր
Տեսակ Վայրի խոզ
Ենթատեսակ Տնային խոզ
Լատիներեն անվանում
Sus scrofa domestica Կարլ Լինեյ, 1758


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 9825


Ընտանի խոզ (լատ.՝ Sus scrofa domesticus), վայրի խոզի ենթատեսակ, որը մարդու կողմից ընտելացվել է մոտ 7.000 տարի առաջ (նույնիսկ ավելի վաղ)[1], և որը տարածված է գրեթե ողջ աշխարհում։ Երկսմբակավոր կենդանի է, ունենում է 0.9-ից 1.8 մետր երկարություն (գլխից մինչև պոչ), հասուն ժամանակ՝ 50-ից 350 կիլոգրամ քաշ, իսկ լավագույն ցեղատեսակների պատկանող և լավ բտված կենդանիները՝ նույնիսկ դրանից էլ շատ ավելին (քաշը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի): Երկսմբակավորները, որպես կանոն, բուսակեր են, բայց ընտանի խոզը, ինչպես և իր իր վայրի նախնին՝ վարազը, ամենակեր է (մինչև անգամ օձ են ուտում): Ընտանի խոզը իր վայրի նախնուն կարող է 2-3 անգամ գերազանցել ոչ միայն քաշով, այլև խոճկորատվությամբ. մայր խոզը ծնում է 10–12-ից մինչև 28–32 ձագ՝ տարեկան երկու անգամ; Հարկ է նշել, որ ընտանի խոզերի չափերը, քաշը, խոճկորատվության ցուցանիշը մեծապես կախված են դրանց ցեղատեսակից:

Ամբողջ աշխարհում հաշվվում է ընտանի խոզերի շուրջ հարյուր ցեղատեսակ: Հայաստանում հիմնականում պահում են սպիտակ խոշոր, լանդրաս, ուելսյան, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան ցեղատեսակների խոզեր (ՀՀ-ում մսատու խոզաբուծությամբ զբաղվում են գլխավորապես հյուսիսարևելյան մարզերում և Արարատյան դաշտում): ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ստացել են նաև ընտանի խոզի դեկորատիվ տեսակներ՝ մինիփիգեր, որոնց պահում են տանը, սենյակային պայմաններում: Իսկ Ֆրանսիայում բուծում են հատուկ ցեղի ընտանի խոզեր, որոնց օգտագործում են գետնի տակ աճող մեծարժեք սունկեր՝ տրյուֆելներ որոնելու համար:

Ընտանի խոզերը բուծվում են հիմնականում մսատվության համար։ 2006 թ-ին աշխարհում արտադրվել է 98,9 տոննա խոզի միս[2]: Արտադրական, առևտրային նպատակներով օգտագործվում է ընտանի խոզերի ոչ միայն միսը, այլև ոսկրերը, կաշին, ստևը (մազերը):

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սարա Մ. Նելսոն, Խոզերի նախնիները, Խոզերը նախնադարում (1998) (անգլ.)
  2. "Livestock and Poultry: World Markets and Trade." Circular Series DL&P 2-06, Foreign Agricultural Service, United States Department of Agriculture, October 2006. Retrieved on 2007-08-15. (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել