Տնային բվիկ
Mochuelo Común ( Athene noctua )(1).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Ողնաշարավորներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Տնային բվիկներ
Ընտանիք Բու
Ցեղ Բվեր
Տեսակ Տնային բվիկ
Լատիներեն անվանում
Athene noctua
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 555471
NCBI 126797

Տնային բվիկ (լատ.՝ Athene noctua ), թռչունը պատկանում է բվիկների ընտանիքին։ Տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր-Արևելքում, Միջին Ասիայում, Կորեայում և Չինաստանում։ Մեջքի մասը բաց գորշագույնից մինչև շիկաավազագույն է։ Գլխի վրա ունի բաց գույնի բծիկներ, ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը, իսկ աչքերը դեղին են։ Էգերի քաշը 182 գրամ է, արուներինը 158 գրամ։ Էգերի թևերի բացվածքը 59-61 սմ է, արուներինը 56-59 սմ։ Հանդիպում է մասնավորապես բաց տարածություններում, խուսափում է խիտ անտառներից։ Բնադրվում է ժայռերի քիվերին կամ խորշերում, քարերի կույտերում հաճախ կավե զառիթափ պատերի մեջ։

LittleOwl Athene noctua.jpg
Athene noctua MWNH 2202.JPG

Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-8 սպիտակ ձվեր։ Սնվում է դաշտամկներով, ճագարամկներով, թռչուններով, միջատներով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում, այն արագ է, ալիքաձև գծով։ Այս կենդանիներին հաճախ կարող ենք տեսնել էլեկտրասյուներին նստած հանգստանալիս։

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Մ.Ս. Ադամյան- «Հայաստանի թռչուններ», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985, 232 էջ