Տյունգուր (գյուղ, Ուստ-Կոկսինսկի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տյունգուր (այլ կիրառումներ)
Տյունգուր (ռուս.՝ Тюнгур, հարավային ալթայերեն՝ Тӱҥӱр), գյուղ Ռուսաստանի Ալթայի հանրապետության Ուստ-Կոկսինսկի շրջանի կազմում։
Գյուղ | ||
---|---|---|
Տյունգուր | ||
ռուս.՝ Тюнгур հարավային ալթայերեն՝ Тӱҥӱр | ||
Երկիր | Ռուսաստան | |
Երկրամաս | Ալթայի հանրապետություն | |
Շրջան | Ուստ-Կոկսինսկի շրջան | |
Հիմնադրված է | 1876 թ. | |
Պաշտոնական լեզու | ռուսերեն | |
Բնակչություն | 397 մարդ (2010[1]) | |
Ժամային գոտի | UTC+7 | |
Հեռախոսային կոդ | 38848 | |
Փոստային դասիչ | 649473 | |
ՍՎՏԲՀԴ | 84240845003 | |
| ||
Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմել է 397 մարդ։
Աշխարհագրական դիրք խմբագրել
Գտնվում է Կատուն գետի ձախ ափին՝ Կուչերլա գետի գետաբերանի դիմաց, Ուստ-Կոկսա գյուղի շրջկենտրոնից 65 կմ հեռավորության վրա։ Այստեղից են սկսվում դեպի Բելուխա լեռ տանող զբոսաշրջային երթուղիների մեծ մասը։ Գյուղի մոտ՝ Կատուն գետի աջ ափին, կան «Վիսոտնիկ», «Գրին Հաուս», «Բեյրի», «Ուչ-Սումեր» ճամբարներ։ Մինչև 2019 թվականի դեկտեմբեր գետի ձախ և աջ ափերի միջև կապն իրականացվել է կախովի կամրջով, որն ապամոնտաժվել է նոր ավտոմոբիլային երկաթբետոնե կամրջի բացումից հետո։
Պատմություն խմբագրել
Հիմնադրվել է 1898 թվականին Պավել Կուզմինի կողմից Թունգուր գետի գետաբերանում, որն էլ տվել է ապագա գյուղի անունը։ Բնակավայրը բաղկացած է եղել 2 բակից։ 1926 թվականին արդեն կար 50 տնտեսություն՝ 292 բնակչի համար[2]։
1918 թվականի օգոստոսին գյուղի մոտակայքում ռազմական ավագ Վյաչեսլավ Վոլկովի Սպիտակ Ալթայի արշավախումբը լուծարել է Պյոտր Սուխովի ղեկավարած Կուզնեցկի Կարմիր գվարդիայի հանքափորների ջոկատը։
Բնակչություն խմբագրել
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
2010[3] | 2011[4] | 2012[4] | 2013[4] | 2014[5] | 2015[6] | 2016[7] |
397 | ↗398 | ↘383 | ↘371 | ↘357 | →357 | ↘348 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)
- ↑ Алтай туристический. Тюнгур
- ↑ «Численность и размещение населения. Итоги всероссийской переписи населения 2010 года по Республике Алтай. Том 1» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-18-ին. Վերցված է 2014-04-15-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Оценка численности постоянного населения на 1 января 2013 года по населённым пунктам Республики Алтай» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին. Վերցված է 2013-09-21-ին.
- ↑ «Оценка численности постоянного населения по населённым пунктам за 2012-2014 годы» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-01-11-ին. Վերցված է 2014-06-11-ին.
- ↑ «Оценка численности постоянного населения по населённым пунктам Республики Алтай за 2011-2014 годы» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-01-11-ին. Վերցված է 2015-04-16-ին.
- ↑ «Оценка численности постоянного населения Республики Алтай по населённым пунктам за 2012-2016 годы» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին. Վերցված է 2016-04-21-ին.