Տղաներ և աղջիկներ (ֆիլմ, 1983)

«Տղաներ և աղջիկներ» (անգլ.՝ «Boys and Girls»), կանադական կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված 1983 թվականին, ռեժիսոր՝ Դոն Մակ Բրիրթի։ Ֆիլմը 1984 թվականին արժանացել է Օսկար[1] մրցանակի՝ լավագույն փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։ Տղաներ և աղջիկներ ֆիլմը ստեղծվել է 1968 թվականին Ալիս Մանրոյի համանուն պատմվածքի հիման վրա։ Այն գլխավոր հերոսուհու չափահասության մասին մի պատմվածք է, ով ապրում է ագարակում և իր ամբողջ կյանքում պիտի ապրեր որպես մի հասարակ աղջիկ։

Տղաներ և աղջիկներ
անգլ.՝ Boys and Girls
Երկիր Կանադա
Թվական1983
Լեզուանգլերեն
ՌեժիսորDon McBrearty?
ԴերակատարներMegan Follows? և Ուեյն Ռոբսոն
ՕպերատորԱլար Կիվիլո
ԿինոընկերությունAlliance Atlantis
Տևողություն22 րոպե

Այս ֆիլմում ընդգծված են սոցիալական այն անտեսանելի երևույթները, որոնք ազդում են երեխայի ձևավորման գործընթացի վրա։ Այս դեպքում աղջիկը և տղան արդեն հասուն երիտասարդներ են։ Ագարակատերերը վաճառքի նպատակով պահում են վայրի գազաններ։ Ֆիլմում մռայլ, շնչահեղձության հասցնող կենցաղը բանտարկել է աղջկա մորը, ինչը սպառնում է նաև աղջկան։ Քաղաքը և նրանից հեռու գտնվող ագարակները շրջափակված են պարիսպներով։ Հայրը ղեկավարում է որոշ աշխատանքներ։ Երբ նա դրսում անելիք չունի, կատարում է ինչ-ինչ աշխատանքներ նկուղում։ Նկուղը մի սպիտակ սենյակ է՝ լուսավորված հարյուր վատտ հզորությամբ լամպով։ Պայծառ լույսը, որը լուսավորում է նկուղը, մատնանշում է հոր՝ ղեկավարելու ցանկությունը։ Աղջիկն օգնում է հորը զանազան գործերում՝ ջուր տալ աղվեսներին և այլն[2]։ Ֆիլմում ընտանիքի կին անդամները սահմանափակում են աղջիկներին։ Նրանք փորձում են աղջկա կյանքի բոլոր փուլերում վերահսկել նրա վարքագիծը։ Օրինակ՝ նրա տատիկը ասում է․ «Աղջիկները պիտի այդպիսի կատակներ չանեն (կառավարի իր շարժումները տարածության մեջ), աղջիկները պետք է ծնկները միացնեն, երբ նստում են (կառավարել մարմինը)»։ Բացի այդ, նրա ընկերը ասում է, որ ինքը ավելի օգտակար է, որովհետև տղա է․ տղաները ավելի կարևոր են, քան աղջիկները[3]։

Այս ֆիլմում առնականությունն ավելի կարևոր է, քան կանացիությունը։ Կինն այս ֆիլմում իմաստով նեղացնում է ֆիլմի թեման և միևնույն ժամանակ բացահայտում ֆիլմում առկա խնդիրները՝ ֆեմինիզմը, կանանց խնդիրները և նրանց շարժումը։ Ֆիլմերում կանանց բազմակողմանի ուսումնասիրությանը լայն տեղ է հատկացվում։ Կինոյում կանանց պատմությունը այնքան երկար է, որքան կինոարտադրությունը։ Ֆիլմերում կանայք մասնակցում են 1896 թվականից, չնայած կանանց ուսումնասիրությունը ֆիլմերում սկսվել է համեմատաբար ավելի ուշ։ Ֆեմինիստական ֆիլմերի կինոքննադատության զարգացումը ոչ միայն նրա շատ տեսությունների զարգացումն է, այլև «հիմնական հոսքում» մնալու փորձերը (1960–ական թվականներից մինչև մեր օրերը)։

Դերերում խմբագրել

Սյուժեն խմբագրել

Աղջկա հայրը աղվեսների ագարակատեր է։ Նա ունի արծաթագույն աղվեսներ։ Հայրը, աշնանը և վաղ ձմռանը, երբ նրանց մորթին լավն է, մորթում է աղվեսներին, մաշկում և վաճառում համապատասխան ընկերությանը։ Ձմռանը աղվեսներին կերակրելու համար նրանք երկու ձի են պահում․ Մայք՝ ծեր, անտարբեր մի ձի և Ֆլորա՝ շատ ճնշված և նյարդային մի հովատակ։ Աղջիկը երբեք սպանված ձի չէր տեսել։ Հետաքրքրասիրությունից դրդված նա և եղբայրը ցանկանում են տեսնել, թե ինչպես է հայրը կրակում Մայքին։ Նրանք տեսնում են, թե ինչպես է հայրը հանում ծխախոտի թերթը և ծխախոտը, հետո նա կրակում է ձիուն։ Աղջիկը փորձում է փախչել, որ չտեսնի Մայքին սատկերը, բայց նաև վախենում է, որ տեսարանը կազդի Լաերտի վրա։ Առաջին անգամ նա ազդվում է, զգուշանում և խուսափում հորից։ Ֆիլմում աղջիկը խուսափում է նաև տատիկից։ Նա հաճախ է լսում տատիկի՝ իր շարժումներն ավելի կանացի դարձնելու վերաբերյալ խորհուրդները։ Մի անգամ քույր և եղբայր նստած դիտում են, թե ինչպես է իրենց հայրը մաշկում աղվեսներին և մերկ մարմինները լցնելով պարկերի մեջ՝ նետում աղբամանը։ Կենդանի աղվեսներ նապրում են մի աշխարհում, որն ստեղծել էր նրանց հայրը։ Այն միջնադարյան քաղաքի նման շրջապատված էր բարձր պարիսպներով, որի գլխավոր դուռը գիշերները փակում են։ Ֆիլմի վերջում երկրորդ ձին՝ Ֆլորան, դուրս է գալիս գոմից։ Հայրը հրամայում է աղջկան հակառակ կողմից փակել դուռը, որպեսզի ձին չփախչի։ Աղջիկը մի պահ մտածում է և որոշում չփակել դուռը։ Եղբայրը նկատում է, թե ինչպես քույրը դիտավորյալ չփակեց այն։ Ձին անհետանում է դաշտավայրում։ Հայրը գտնում է և հետ բերում Ֆլորային։ ճաշին Լաերտը մատնում է քրոջը և հորը հայտնում, որ դուռը դիտավորյալ է բաց թողել։ Հայրը հարցնում է, թե արդյոք տեղեկությունը ճիշտ է։ Աղջիկն արտասվելով հաստատում է այն։ Հայրը բարկացած հարցնում է, թե ինչու է նա այդպես վարվել։ Նա անկեղծորեն սկսում է լալ և չի կարողանում պատասխանել։ Հայրն ասում է, որ կարևոր չէ ոնինչ․ նա պարզապես աղջիկ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New York Times: Boys and Girls». NY Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  3. «Figure 2f from: Irimia R, Gottschling M (2016)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել