Տղաները չեն լացում (ֆիլմ, 1999)

«Տղաները չեն լացում» (անգլ.՝ Boys Don't Cry), ամերիկյան քրեական դրամա, որը նկարահանվել է 1999 թվականին, ռեժիսոր Քիմբերլի Պիրսի կողմից, Էնդի Բինենի հետ համատեղ գրած սցենարով։ 2019 թվականին ներառվել է Ֆիլմերի ազգային ցուցակի մեջ։

Տղաները չեն լացում
անգլ.՝ Boys Don't Cry
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3][4][…], վավերագրական դրամա, դրամա[2][3][4][…], տրանսգենդերների մասին ֆիլմ, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաՏրանսֆոբիա[1], transmisandry?[1], Brandon Teena?[1], օտար[1], violence against LGBT people?[1], գաղտնիություն[5], white trash?[5], կապվածություն[5] և rural America?[5]
Թվականսեպտեմբերի 2, 1999[6], մայիսի 19, 2000, փետրվարի 3, 2000[7] և 1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորKimberly Peirce?[2][3][8][…]
ՊրոդյուսերՔրիսթին Վաշոն[4][1], Eva Kolodner?[4][1], John Hart?[1] և Jeffrey Sharp?[1]
Սցենարի հեղինակKimberly Peirce?[1] և Andy Bienen?[1]
ԴերակատարներՀիլարի Սուենկ[3][8][4][…], Խլոե Սեվինյի[9][10][11][…], Փիթեր Սարսգաարդ[8][4][9][…], Brendan Sexton III?[8][4][11], Alicia Goranson?[8][4][10][…], Jeannetta Arnette?[8], Matt McGrath?[8][4][11] և Alison Folland?[8][4][10][…]
ՕպերատորՋիմ Դենո
ԵրաժշտությունՆեյթան Լարսոն
ՄոնտաժԼի Փերսի[6] և Թրեյսի Գրեյնջեր
Պատմվածքի վայրՆեբրասկա[5], Falls City?[5] և Լինքոլն[5]
ԿինոընկերությունFox Searchlight Pictures և Killer Films[12]
Տևողություն118 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գործողությունները կատարվում են Նեբրասկա փոքրիկ քաղաքում։ Իրական իրադարձությունները, որոնց վրա հիմնված է ֆիլմը, հետևյալն են. Բրենդոն Թինան վաղ տարիքից տրանսսեքսուալ տղամարդ էր։ Դեռահաս Բրենդոնը Լինքոլնի աղջիկներին որպես տղա էր ներկայանում։ Այնուհետև նա տեղափոխվել է Ֆոլզ-սիթի, որտեղ կնամոլի համբավ է ձեռք բերել։ Բրենդոնը ծանոթացել է տեղացի աղջիկների հետ, որոնք նրան նկարագրել են որպես «իդեալական ջենթլմեն» և «լավագույն ընկեր»։ Հատկապես մտերմիկ հարաբերությունների մեջ էր Լանա Տիսդելի հետ, որի պատճառով Բրենդոնը ընդհարվել է նրա նախկին երկրպագու Ջոն Լոթերի հետ։ Երբ լուրեր էին տարածվում նրա երկսեռ լինելու մասին, Ջոնը և նրա ընկերը` Մարվին Թոմաս Նիսենը, Բրենդոնին որպես կին ներկայացրել են Լանային և բռնաբարել նրան։ Երեք օր անց Բրենդոնին և Լանայի ընկերուհուն` Քենդլիսին գտել են լքված ֆերմայում գնդակահարված։ Լոթերը և Նիսենը սպանել են նաև Ֆիլիպ Դեվայնին, որը այդ պահին ևս գտնվում էր տանը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Հիլարի Սուենկ` Բրենդոն Թինա
  • Քլոե Սևինի` Լանա Թիսդել
  • Պիտեր Սարսգարդ` Ջոն Լոթեր
  • Բրենդան Սեկքթոն III` Մարվին «Թոմ» Նիսեն
  • Ալիսիա Գորանսոն` Քենդես
  • Ջինետա Արնեթ` Լինդա Թինսդել
  • Մեէ Մակգրատ` Լոնի
  • Էլիսոն Ֆոլանդ` Քեյթ Լոթեր
  • Լու Պերիման` ոստիկանապետ Չարլզ Բ.Լոքս
  • Շայեն Ռաշինգ` Նիկոլ
  • Լիբի Վիլարի` բուժքույր

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 2000` «Օսկար» մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում (Հիլարի Սուենկ)
  • 2000` «Ոսկե գլոբուս» մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում` դրամա (Հիլարի Սուենկ)
  • 2000` «Անկախ ոգի» երկու մրցանակ` լավագույն դերասանուհի (Հիլարի Սուենկ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Քլոե Սևինի)
  • 1999` ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ
  • 2000` «Երիտասարդ Հոլիվուդ» երկու մրցանակ` լավագույն սցենարիստ (Քիմբերլի Պիրս, Էնդի Բինեն), լավագույն ռեժիսոր (Քիմբերլի Պիրս)

Առաջադրումներ խմբագրել

  • 2000` «Օսկար» մրցանակի առաջադրում` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Քլոե Սևինի)
  • 2001` Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի առաջադրում լավագույն դերասանուհի անվանակարգում (Հիլարի Սուենկ)
  • 1999` Եվրոպական կինոակադեմիայի Screen International Award մրցանակի առաջադրում (Քիմբերլի Պիրս)
  • 2000` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրւմ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Քլոե Սևինի)
  • 2001` «Ոսկե բզեզ» մրցանակի առաջադրում՝ արտասահմանյան լավագույն ֆիլմի համար
  • 2000` «Անկախ ոգի» մրցանակի երեք առաջադրում՝ 500 հազար դոլլար բյուջե ունեցող առաջին լավագույն ֆիլմ, լավագույն առաջին սցենար, պրոդյուսերի մրցանակ
  • 2000` MTV Movie Awards մրցանակի երկու առաջադրում՝ լավագույն համբույր (Հիլարի Սուենկ, Քլոե Սևինի), լավագույն դերասանուհի՝ (Հիլարի Սուենկ)
  • 2000` ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի երկու առաջադրում՝ լավագույն դերասանուհի (Հիլարի Սուենկ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Քլոե Սևինի)

Ծանոթագրություններ խմբագրել