Տղաները չեն լացում (ֆիլմ, 1999)

(Վերահղված է Տղաները չեն լալիսից)

«Տղաները չեն լացում» (անգլ.՝ Boys Don't Cry), ամերիկյան քրեական դրամա, որը նկարահանվել է 1999 թվականին, ռեժիսոր Քիմբերլի Պիրսի կողմից, Էնդի Բինենի հետ համատեղ գրած սցենարով: 2019 թվականին ներառվել է Ֆիլմերի ազգային ցուցակի մեջ:

Picto infobox cinema.png
Տղաները չեն լացում
Boys Don't Cry
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3][4][5], վավերագրական դրամա, դրամա[2][3][4][5], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կենսագրական ֆիլմ
ԹեմաՏրանսֆոբիա[1], transmisandry?[1], Brandon Teena?[1], outsider?[1] և violence against LGBT people?[1]
Թվականսեպտեմբերի 2, 1999[6], մայիսի 19, 2000 և փետրվարի 3, 2000[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորKimberly Peirce?[2][3][8][4][9][10][1]
ՊրոդյուսերՔրիսթին Վաշոն[4][1], Eva Kolodner?[4][1], John Hart?[1] և Jeffrey Sharp?[1]
Սցենարի հեղինակKimberly Peirce?[1] և Andy Bienen?[1]
ԴերակատարներՀիլարի Սուենկ[3][8][4][9][10][11][5][1], Խլոե Սեվինի[9][10][11][5][1], Փիթեր Սարսգաարդ[8][4][9][11][1], Brendan Sexton III?[8][4][11], Alicia Goranson?[8][4][10][11], Jeannetta Arnette?[8], Matt McGrath?[8][4][11], Alison Folland?[8][4][10][11] և Matt McGrath?[8][4][11]
ՕպերատորՋիմ Դենո
ԵրաժշտությունNathan Larson?
ՄոնտաժԼի Փերսի[6] և Tracy Granger?
Պատմվածքի վայրՆեբրասկա
ԿինոընկերությունFox Searchlight Pictures և Killer Films[12]
Տևողություն118 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Գործողությունները կատարվում են Նեբրասկա փոքրիկ քաղաքում: Իրական իրադարձությունները, որոնց վրա հիմնված է ֆիլմը, հետևյալն են. Բրենդոն Թինան վաղ տարիքից տրանսսեքսուալ տղամարդ էր: Դեռահաս Բրենդոնը Լինքոլնի աղջիկներին որպես տղա էր ներկայանում: Այնուհետև նա տեղափոխվել է Ֆոլզ-սիթի, որտեղ կնամոլի համբավ է ձեռք բերել: Բրենդոնը ծանոթացել է տեղացի աղջիկների հետ, որոնք նրան նկարագրել են որպես «իդեալական ջենթլմեն» և «լավագույն ընկեր»: Հատկապես մտերմիկ հարաբերությունների մեջ էր Լանա Տիսդելի հետ, որի պատճառով Բրենդոնը ընդհարվել է նրա նախկին երկրպագու Ջոն Լոթերի հետ: Երբ լուրեր էին տարածվում նրա երկսեռ լինելու մասին, Ջոնը և նրա ընկերը` Մարվին Թոմաս Նիսենը, Բրենդոնին որպես կին ներկայացրել են Լանային և բռնաբարել նրան: Երեք օր անց Բրենդոնին և Լանայի ընկերուհուն` Քենդլիսին գտել են լքված ֆերմայում գնդակահարված: Լոթերը և Նիսենը սպանել են նաև Ֆիլիպ Դեվայնին, որը այդ պահին ևս գտնվում էր տանը:

Դերասանական կազմԽմբագրել

  • Հիլարի Սուենկ` Բրենդոն Թինա
  • Քլոե Սևինի` Լանա Թիսդել
  • Պիտեր Սարսգարդ` Ջոն Լոթեր
  • Բրենդան Սեկքթոն III` Մարվին «Թոմ» Նիսեն
  • Ալիսիա Գորանսոն` Քենդես
  • Ջինետա Արնեթ` Լինդա Թինսդել
  • Մեէ Մակգրատ` Լոնի
  • Էլիսոն Ֆոլանդ` Քեյթ Լոթեր
  • Լու Պերիման` ոստիկանապետ Չարլզ Բ.Լոքս
  • Շայեն Ռաշինգ` Նիկոլ
  • Լիբի Վիլարի` բուժքույր

Պարգևներ և առաջադրումներԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

  • 2000` «Օսկար» մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում (Հիլարի Սուենկ)
  • 2000` «Ոսկե գլոբուս» մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում` դրամա (Հիլարի Սուենկ)
  • 2000` «Անկախ ոգի» երկու մրցանակ` լավագույն դերասանուհի (Հիլարի Սուենկ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Քլոե Սևինի)
  • 1999` ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ
  • 2000` «Երիտասարդ Հոլիվուդ» երկու մրցանակ` լավագույն սցենարիստ (Քիմբերլի Պիրս, Էնդի Բինեն), լավագույն ռեժիսոր (Քիմբերլի Պիրս)

ԱռաջադրումներԽմբագրել

  • 2000` «Օսկար» մրցանակի առաջադրում` երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Քլոե Սևինի)
  • 2001` Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի առաջադրում լավագույն դերասանուհի անվանակարգում (Հիլարի Սուենկ)
  • 1999` Եվրոպական կինոակադեմիայի Screen International Award մրցանակի առաջադրում (Քիմբերլի Պիրս)
  • 2000` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրւմ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում (Քլոե Սևինի)
  • 2001` «Ոսկե բզեզ» մրցանակի առաջադրում՝ արտասահմանյան լավագույն ֆիլմի համար
  • 2000` «Անկախ ոգի» մրցանակի երեք առաջադրում՝ 500 հազար դոլլար բյուջե ունեցող առաջին լավագույն ֆիլմ, լավագույն առաջին սցենար, պրոդյուսերի մրցանակ
  • 2000` MTV Movie Awards մրցանակի երկու առաջադրում՝ լավագույն համբույր (Հիլարի Սուենկ, Քլոե Սևինի), լավագույն դերասանուհի՝ (Հիլարի Սուենկ)
  • 2000` ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի երկու առաջադրում՝ լավագույն դերասանուհի (Հիլարի Սուենկ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Քլոե Սևինի)

ԾանոթագրություններԽմբագրել