Տհանպխյոնչխե (հանգըլ՝ 탕평채 / 묵청포, հանջա 蕩平菜 / 묵淸泡) կորեական ուտեստ, հանդիսանում է կորեական ազգային խոհանոցի մի մաս։ Պատրաստվում է ժուլիենի ալյուրից, կանաչ սիսեռից, ջրկոտեմից, տապակած տավարի մսից, կարմիր պղպեղի բլթակներից և թեթևակի խլածաղկից։ Պատրաստված ուտեստը մատուցում են սոյայի սոուսով, շաքարով, քացախով, քնջութի սերմերից և քնջութի ձեթով։

Տհանպխյոնչխե
հանգըլ՝ 탕평채 / 묵청포, հանջա 蕩平菜 / 묵淸泡
Ծագում
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիրԿորեա
Բաղադրամասեր
ՀիմնականԺուլիենի ալյուր, կանաչ սիսեռ, ջրկոտեմ, տապակած տավարի միս, կարմիր պղպեղի բլթակներ և թեթևակի խլածաղիկ
 Tangpyeongchae Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ ազգագրական երկասիրության 1849 թվականին «Թոնգուկ Սեսիգի (հանգըլ՝ 동국세시기, հանջա։ 東國歲時記), տհանպխյոնչխեն առաջացել է Յոնջո թագավորի հնարամտության շնորհիվ[1]։ Նրա օրոք դինաստիային անհանգստացնում էին քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնությունները, Յոնջոն փորձել է մեղմացնել մրցակցությունը՝ չորս հիմնական կողմերի միջև մշտապես կազմակերպվող տոնակատարությունների միջոցով, որպեսզի ստեղծեր բարեկամական մթնոլորտ։ « Տհանպխյոնչխեի քաղաքականությունը» (հանգըլ։ 탕평책, հանջա։ 蕩平策) համարվում էր գլխավոր գյուտը՝ նա ընտրում էր անկուսակցական մարդկանց։

Տոնակատարություններից մեկի ժամանակ թագավորի հրամանով սեղանին թհանպխյոնչխեն են մատուցում՝ «Ինչպես տեսնում եք այստեղ չորս բաղադրիչ է առկա (ալյուր, քիմ, տավարի միս և ասպիրակ), որոնք տարբերվում էին գույնով և համով։ Բայց նրանք այնքան լավ են համակցված, որ միասին անկրկնելի համ ունեն»։ Թագավորի ելույթը հիշվեց բոլոր մասնակիցների կողմից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kim Yang-hui (2007 թ․ մայիսի 24). «Tangpyeongchae, a dish emphasizing balance» (Korean). Tongilnews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Tangpyeongchae». PrKorea. 2007 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել