Դենիս Տկաչուկ
Դենիս Գենադևիչ Տկաչուկ (ռուս.՝ Денис Геннадьевич Ткачук0, հուլիսի 2, 1989[1], Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ռոտոր» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 2, 1989[1] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 17.11.2019: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Դենիս Տկաչուկը ծնվել և մեծացել է Բելգորոդում։ «Սալյուտ» ակումբի սան է։ Երկար ժամանակ խաղացել է երիտասարդական թիմում, իսկ 2008 թվականին ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Օրենբուրգի «Գազովիկ» ակումբ, սակայն նույն թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ[2][3]։ 2015 թվականի հունվարին Տկաչուկը մասնակցել է դիտումների Պետերբուրգի «Զենիթ» ակումբում[4], սակայն միանգամից չի ընտրվել։ Կես տարի անց Տկաչուկը տեղափոխվել է «Զենիթ» ազատ գործակալի կարգավիճակով։ ՖԱԼ առաջնության մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է «Զենիթ-2» ակումբում, իսկ Պետերբուրգի թիմի հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 7 խաղ։
2015 թվականի սեպտեմբերի 23-ին 2015/16 Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Տվերի «Վոլգայի» դեմ արտագնա խաղում դուրս է եկել փոխարինման առաջին խաղակեսից հետո և ավելացված ժամանակում խփել է 3 գոլ[5]։
2016 թվականի հունվարի 18-ին «Ռուբինը» հայտարարել է Տկաչուկի տրանսֆերը գնելու մասին[6]։ Ակումբում անցկացրած հենց առաջին խաղում նա գրավել է «Կուբան» ակումբի դարպասը, որը դարձել է այդ խաղի միակ գնդակը և Կազանի թիմին հաղթանակ բերել[7]։
Հավաքականում խմբագրել
2012 թվականին Դենիս Տկաչուկն անցկացրել է մեկ խաղ Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում ընդդեմ Բելգիայի երիտասարդական հավաքականի։ 2016 թվականի նոյեմբերի 6-ին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Կատարի և Ռումինիայի հավաքականների դեմ ստուգողական խաղերին։
Ձեռքբերումներ խմբագրել
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2015/16
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2016
- Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն խաղացող և լավագույն պաշտպան – 2011/12
- ՖԱԼ առաջնության լավագույն կիսապաշտպան – 2013/14
Վիճակագրություն խմբագրել
- 2018 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ
Ակումբ | Լիգա[8] | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[9] | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Սալյուտ (Բելգորոդ) | Առաջին դիվիզիոն | 2008 | 17 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 |
2009 | 20 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 21 | 1 | ||
2010 | 26 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 27 | 0 | ||
Երկրորդ դիվիզիոն | 2011/2012 | 36 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 17 | |
ՖԱԼ | 2012/2013 | 29 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 31 | 4 | |
2013/2014 | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Ընդհանուր | 140 | 24 | 6 | 0 | 0 | 0 | 146 | 24 | ||
Գազովիկ (Օրենբուրգ) | ՖԱԼ | 2013/2014 | 11 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 9 |
Ընդհանուր | 11 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 9 | ||
Կռիլյա Սովետով | ՖԱԼ | 2014/2015 | 29 | 11 | 4 | 3 | 0 | 0 | 33 | 14 |
2017/2018 | 28 | 2 | 3 | 2 | 0 | 0 | 31 | 4 | ||
Պրեմիեր Լիգա | 2018/2019 | 13 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 15 | 0 | |
Ընդհանուր | 70 | 13 | 9 | 5 | 0 | 0 | 79 | 18 | ||
→ Զենիթ-2 | ՖԱԼ | 2015/2016 | 12 | 6 | - | - | - | - | 12 | 6 |
Ընդհանուր | 12 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 6 | ||
Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) | Պրեմիեր Լիգա | 2015/2016 | 7 | 0 | 2 | 3 | 0 | 0 | 9 | 3 |
Ընդհանուր | 7 | 0 | 2 | 3 | 0 | 0 | 9 | 3 | ||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2015/2016 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 1 |
2016/2017 | 22 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 2 | ||
Ընդհանուր | 32 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 34 | 3 | ||
Ընդհանուր կարիերայում | 272 | 57 | 19 | 8 | 0 | 0 | 291 | 65 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Крылья Советов» (Самара) — Официальный сайт
- ↑ Денис Ткачук — биография, рейтинг, статистика, профиль футболиста | Футбол Топ.ру
- ↑ Дениса Ткачука в «Зените» не будет " Футбол HD — Онлайн Лига чемпионов, Лига Европы, Евро 2016,Премьер-Лига
- ↑ >Волга — Зенит (0:3) 23 сентября. Кубок России 15-16. Протокол матча
- ↑ «Рубин» объявил о трансфере Ткачука
- ↑ «Рубин - Кубань (1:0). Чемпионат России. 05 марта 2016. Протокол матча». РФПЛ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Պրեմիեր Լիգա, ՖԱԼ, ՊՖԼ
- ↑ Ռուսաստանի գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Տկաչուկ» հոդվածին։ |