Տիրան Սարգսյան
Տիրան Արտակի Սարգսյան (բուլղար․՝ Диран Артаки Саркисян, 1894, Սիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա - 1969, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ նկարիչ[1]։
Տիրան Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Ծննդավայր | Սիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա |
Վախճանվել է | 1969 |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՏիրան Սարգսյանը ծնվել է 1894 թվականին Սիլիստրայում։ Սովորել է Սվիշտովի առևտրային միջնակարգ դպրոցում։ Նրա նկարչության ուսուցիչը Վլադիմիր Դիմիտրով-Մայիստորան էր[2]։
Դրանից հետո նա աշխատել է Փարիզում, ինչի պատճառով էլ նրա ստեղծագործության մեջ զգացվում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցությունը[2]։
1937 թվականից հաստատվել է Սոֆիայում։ Բուլղարացի նկարիչների միությունում նա զբաղեցրել է Միության հիմնադրամի հաշվապահության գլխավոր հաշվապահի, Մշակույթի աշխատողների ակումբի գործարար խորհրդի քարտուղարի և ակումբի կառավարման խորհրդի անդամի պաշտոնները[3]։
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը նրան պարգևատրել է «Կյուրեղ և Մեթոդիոս» 2-րդ աստիճանի շքանշանով[3]։
Մահացել է 1969 թվականին, Սոֆիայում[1]։
Նրա անձնական արխիվը պահվում է Կենտրոնական պետական արխիվի 1787K ֆոնդում։ Այն բաղկացած է 1899 - 1977 թվականների 29 արխիվային միավորից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Диран Артаки Саркисян». Информационна система на Държавните архиви. Վերցված է 22 януари 2019 г-ին.
- ↑ 2,0 2,1 «Диран Саргсян (1894-1970)».
- ↑ 3,0 3,1 «Диран Саркисян 1894-1969 Късен листопад 1960г. акварел и гваш в Картини в гр. София - ID42670516 — Bazar.bg». Базар.БГ (բուլղարերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին.