Տիրամայր Հայաստանի

երգչախումբ

«Տիրամայր Հայաստանի», Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի երգչախումբը։

Տիրամայր Հայաստանի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գործունեություն2005 թվականից
ԿապվածՏիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր

Հիմնադրվել է 2005 թվականին Գյումրիում՝ կրթահամալիրի ղեկաավար, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի մայր Արուսյակ Սաճոնյանի և Ռոբերտ Մլքեյանի նախաձեռնությամբ։ 2015 թվականին Հռոմի Սբ Պետրոս տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Ֆրանցիսկոս պապի, 2016 թվականին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագներին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Բելգիայի, Լիբանանի քաղաքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։