Տիրամայրը բազկաթոռին

գեղանկար, Ռաֆայել Սանտի

«Տիրամայրը բազկաթոռին», Ռաֆայելի նկարը, որը ստեղծվել է մոտավորապես 1513—1514 թվականներին, նկարչի հռոմեական շրջանի ընթացքում։ Այժմ պահվում է Պալացցո Պիտտիի (Ֆլորենցիա) Պալատինյան պատկերասրահում։ Նկարում պատկերված է մանուկ Քրիստոսին գրկած Կույս Մարիամը և պատկառանքով նրանց նայող պատանի Հովհաննես Մկրտիչը։ «Տիրամայրը բազկաթոռին» նկարն օժտված չէ Ռաֆայելի ֆլորենցյան շրջանի տիրամայրերին հատուկ խիստ երկրաչափական ձևերով և գծային վերարտադրություններով[2]։ Ավելի տաք գույների օգտագործումը թույլ է տալիս ենթադրել Տիցիանի և Ռաֆայելին մրցակից Սեբաստիանո դել Պիոմբոյի ազդեցությունն այս աշխատանքի վրա։

Տիրամայրը բազկաթոռին
տեսակգեղանկար և տոնդո
նկարիչՌաֆայել Սանտի
տարիմոտ 1510[1]
բարձրություն71 սանտիմետր
լայնություն71 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էGalleria Palatina?
հավաքածուGalleria Palatina?
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Ծանոթագրություններ
 Madonna of the Chair Վիքիպահեստում

Դոմինիկ Էնգրը բարձր է գնահատել «Տիրամայրը բազկաթոռին» նկարը՝ այն զետեղելով իր մի քանի նկարներում. «Հենրիխ IV-ն ընդունում է իսպանացի դեսպանին», «Ռաֆայելը և Ֆորնարինան», «Պարոն Ռիվյերայի դիմանկարը» և «Նապոլեոնը միապետական գահին» դիմանկարը (միապետի ոտքերի առջև ասեղնագործ գորգ է)։ Յոհան Ցոֆֆանին XVIII դարի 70-ական թվականներին ստեղծված իր «Ուֆֆիցի ամբիոն» կտավում ի թիվս այլ նկարների՝ պատկերել է «Տիրամայրը բազկաթոռին» նկարը[3]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Նկարն օգտագործվել է «Քաղաքացիական պաշտպանություն» խմբի «Նեկրոֆիլիա» ալբոմի կազմի ձևավորման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.polomuseale.firenze.it/invpalatina/scheda.asp?position=1&ninv=151
  2. «Мадонны Рафаэля. 5 самых прекрасных лиц». Дневник живописи (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Zoffany Արխիվացված 2014-10-18 Wayback Machine, RoyalCollection.org