Տիտանիկ 2 (անգլ.՝ Titanic II), օվկիանոսային լայների մշակվող նախագիծ, որը բրիտանական «Տիտանիկ» անդրատլանտյան շոգենավի պատճեն է։ Նախագիծը ներկայացրել է ավստրալիացի գործարար և քաղաքական գործիչ Քլայվ Պալմերը 2012 թվականի ապրիլին։ Ենթադրվում էր, որ «Տիտանիկ 2»-ը կդառնա Պալմերի հիմնադրած «Blue Star Line» ծովագնացության ընկերության ֆլագմանը, որն իր անունը ստացել է՝ ի պատիվ «White Star Line» նավագնացական ընկերության։ Վերջինիս կազմում եղել է բնօրինակ նավը[1][2][3]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ լայները ծով դուրս կգա 2016 թվականին[4], սակայն հետագայում այն հետաձգվեց մինչև 2018, այնուհետև՝ 2019 թվականը[5]։

Տիտանիկ 2
ԱրտադրողCSC Jinling
Շահագոր­ծման սկիզբըսպասվում է 2022 թվականից
Նավի տարողունակությունը2435 մարդ
Նավի արագությունը24 հանգույց
Անձնակազմ­ի թիվը900 մարդ

2018 թվականին հայտնի դարձավ, որ լայները ծով է դուրս գալու 2022 թվականին[6]։ 2013 թվականին ավելի քան 40 000 մարդ ցանկություն է հայտնել ձեռք բերել այդ լայների տոմսերից[3]։ «Տիտանիկ 2»-ի առաջին չվերթը պետք է տեղի ունենար առաջին Տիտանիկի պատմական երթուղով՝ Սաութհեմփթոնից դեպի Նյու Յորք[7][8], սակայն հետո նոր երթուղի առաջարկվեց՝ Ցզյանսուից դեպի Դուբայ[3]։

Նախագծի մշակում խմբագրել

2013 թվականի փետրվարին՝ մամլո ասուլիսի ժամանակ, Քլայվ Պալմերը հայտարարեց «Տիտանիկ»-ի ժամանակակից կրկնօրինակը կառուցելու մտադրության մասին։ Նախատեսվում էր, որ «Տիտանիկ 2»-ը կկառուցվի Չինաստանում և իր առաջին չվերթը կկատարի Սաութհեմփթոնից Նյու Յորք 2016 թվականին (հետաձգվել է մինչև 2022 թվականը)։ Պալմերը հույս ունի հնարավորինս ճշգրիտ վերստեղծել «Տիտանիկ 2»-ը, կրկնել բնօրինակ «Տիտանիկ»-ի բոլոր արտաքին ուրվագծերը։ Նրա խոսքերով՝ «Տիտանիկ 2»-ը կունենա 296․14 մետր երկարություն (883 ֆուտ), 55․800 տոննա բրուտտո քաշ և կկարողանա տեղավորել 2 435 ուղևոր և անձնակազմի 900 անդամ։ Պալմերը նշել է նաև, որ «Տիտանիկ 2»-ը կկառուցվի՝ ի հիշատակ 1912 թվականին Տիտանիկի խորտակումից զոհվածների և ողջ մնացածների։

Կառուցվածք և դիզայն խմբագրել

 
Առաջին Տիտանիկը 1912 թվականին

Նավի ջրատարողությունը պետք է լինի 55 800 տոննա բրուտտո, որն ավելի շատ է, քան բնօրինակինը։

Համեմատություն բնօրինակ տարբերակի հետ խմբագրել

Նավը պետք է առավելագույնս նման լինի բնօրինակ «Տիտանիկ»-ին։ Դրա հետ մեկտեղ, մի շարք պատճառներով (անվտանգության տեխնիկայի ժամանակակից կանոններ, տնտեսական նկատառումներ) նոր նախագծում առկա են մի շարք փոփոխություններ․

  • Կայունությունը բարելավելու նպատակով նավի լայնությունը ավելացել է (բնօրինակից 4 մետր լայն)։
  • Անկյունային կաթսաների, շոգեմեքենաների փոխարեն օգտագործվելու է դիզելային էլեկտրական ուժային կառույց՝ 4 դիզելային շարժիչով։
  • Ավելացվել են կողային տրաստերներ և մեծացված ղեկ, այդ կերպ «Տիտանիկ 2»-ը ավելի շարժունակ կլինի։
  • Ավելացվել են պահուստային ելքերի աստիճաններ։
  • Ի տարբերություն իրական «Տիտանիկ»-ի՝ նոր նավի փրկանավակները կբավականացնեն բացարձակապես բոլոր ուղևորներին։
  • Մեկ փրկանավակում կարող է տեղավորվել 250 մարդ։

Քննադատություն խմբագրել

Եթե լայները կառուցվի «Ցզինլին» նավաշինական գործարանում[9], ապա այն կլինի Չինաստանում կառուցված ամենամեծ ուղևորատար նավը։ Բարդությունն այն է, որ այդ նավաշինարանում չկան չոր դոկեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Calligeros, Marissa (2012 թ․ ապրիլի 30). «Clive Palmer plans to build Titanic II» (անգլերեն). Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Titanic II Cruise Ship: Will it Re-Create the Magic?». MI News Network (ռուսերեն). Marine Insight. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Баринова А. ««Титаник II» готовится к первому рейсу» (ռուսերեն). National Geographic Россия. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  4. Fickling, David (2012 թ․ ապրիլի 30). «Titanic II to Be Built by Billionaire Palmer, Chinese Yard» (անգլերեն). Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  5. «Titanic 2 ticket demand renewed following latest launch news». CruiseNews (անգլերեն). Dansway Communications LTD. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «CBS: копия "Титаника" повторит исторический маршрут корабля в 2022 году». tass.ru. Վերցված է 24.10.2018-ին.
  7. Rourke, Alison (2012 թ․ ապրիլի 30). «Titanic II announced». Guardian (անգլերեն). London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Titanic II confirmed will set sail from Southampton». Daily Mail (անգլերեն). London. 2012 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  9. «"Титаник-2" построят в Китае». www.utro.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել