Տիկին Տրաբյուկի դիմանկարը

Վինսենթ վան Գոգի նկարը

Տիկին Տրաբյուկի դիմանկարը, Վինսենթ վան Գոգի նկարը պետական Էրմիտաժ թանգարանի հավաքածուից[1]։

Տիկին Տրաբյուկի դիմանկար
ֆր.՝ Portrait de Madame Trabuc
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1889
բարձրություն63,7
լայնություն48
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրդիմապատկեր
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ և Category:Collection Otto Krebs?
Ծանոթագրություններ
 Portrait de Madame Trabuc Վիքիպահեստում
Վինսենթ Վան Գոգ «Տրաբյուկի դիմանկարը»

Նկարն արվել է 1889 թվականին, երբ Վան Գոգը հոգեկան հիվանդության պատճառով գտնվում էր Սեն Ռեմի դը Պրովանս հոգեբուժանարում։ Բնորդուհին եղել է Ժաննա Լաֆյուի Տրաբյուկը՝ Սեն Ռեմիի Պոլ-դե-Մուզոյլ հիվանդանոցի ավագ վերակացու Շառլ Էլզեար Տրաբյուկի կինը՝ Ժաննա Լաֆյուի Տրաբյուկը, որն այդ ժամանակ 55 տարեկան էր։ Դրանից առաջ Վան Գոգը արդեն նկարել էր Տրաբյուկի դիմանկարը և անմիջապես արել դրա պատճենը, որն այժմ այն պահվում է Շվեյցարիայի Զոլոթուրնի քաղաքի արվեստի պատկերասրահում։

1889 թվականին սեպտեմբերի 10-ին նկարիչն իր եղբորը՝ Թեոյին գրել է․ «…Ես վերջացրել եմ վերակացուի դիմանկարը և կրկնում եմ այն ինձ համար։ …Ես դիմանկարը նվիրեցի նրան և կնկարեմ նաև նրա կնոջը, եթե նա համաձայնվի կեցվածք ընդունել։ Նա անբախտ, գունատ ու հանգիստ կին է, այնքան աննշան ու աննկատելի, որ ես զգում եմ սուր ցանկություն նկարել այդ փոշոտ խոտիկին կտավի վրա»[2]։ Սեպտեմբերի 19-ին եղբորն ուղղված հերթական նամակում Վան Գոգը նշում է․ «Ես նաև նկարել եմ կնոջ դիմանկար՝ վերակացուի կնոջ։ Ինձ թվում է՝ այն քեզ դուր կգա։ Ես դրա կրկնօրինակն եմ արել, բայց նա բնօրինակից ավելի վատն է եղել։ Վախենամ թե բնորդը հենց դա կվերցնի ինձնից, իսկ ես ուզում եմ, որ այն ինձ մնա։ Այն արված է վարդագույնով և սևով»[3]։ Քրոջը՝ Վիլլեմինային ուղղված նամակում ավելացրել է․ «Նեղացած, հոգնած փխրուն դեմք, երեսն արևից այրվածի պես է՝ ձիթապտղի գույն։ Կախված սև զգեստ՝ զարդարված նուրբ վարդագույն խորդենիով, ֆոնը չեզոք է, վարդագույնի և կանաչի միջև»։ Դատելով նկարագրություններից՝ տիկին Տրաբյուկը ինքն էլ վերցրել է բնօրինակ դիմանկարը (գտնվելու վայրը այժմ անհայտ է), իսկ Վան Գոգի մոտ մնացել է կրկնօրինակը։ Դիմանկարը արվել է շատ բարակ կտավի վրա, որը գրեթե անմիջապես պատռվածքներ է ստացել ներքևի հատվածում և կրկնօրինակվել է կարմիր ծառի տախտակի վրա։

Վան Գոգի այս նկարը մահից հետո, իր մնացած աշխատանքների հետ, որոնք երկար ժամանակ պահվել է ընտանիքում, բազմիցս եղել է ցուցահանդեսներում, իսկ 1927 թվականին նկարը հայտնվել է Բեռլինի Տանհաուզերի ցուցահանդեսում, 1928 թվականին ցուցադրվել է Համբուրգի Գոլդշմիտդտ ցուցահանդեսում, որտեղ նկարը գնել է Օտտո Կրեբսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը վերցրել են խորհրդային զորքերը և ուղարկել ԽՍՀՄ՝ որպես փոխհատուցում. երկար ժամանակ պահպանվում էր Պետական Էրմիտաժի պահոցներում և ցուցադրվել է հանրությանը միայն 1995 թվականին Էրմիտաժի ցուցահանդեսի ռազմաավարային արվեստի բաժնում[4]։ 2001 թվականից այն Էրմիտաժում համարվում էր մշտական ցուցադրության նկար, 2014 թվականի վերջում ցուցադրվում է Սերգեյ Շչուկինայի և Գլխավոր շտաբի Մորոզովի եղբայրների շենքում (դահլիճ 413)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственный Эрмитаж. — Винсент Ван Гог «Портрет госпожи Трабюк».
  2. Ван Гог В. Письма / Пер. П. Мелковой. — СПб.: Азбука, 2001. — С. 681.
  3. Ван Гог В. Письма / Пер. П. Мелковой. — СПб.: Азбука, 2001. — С. 686.
  4. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 232—235.
  5. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Винсента Ван Гога.