Տիկին Հյու Համերսլի (նկար)

Ջոն Սինգեր Սարջենթի նկարներից

Տիկին Հյու Համերսլի (անգլ.՝ Mrs. Hugh Hammersley), Ջոն Սինգեր Սարջենթի 1892 թվականին ստեղծած կտավը։ Ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[5]։

Տիկին Հյու Համերսլի
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1892[1][2]
բարձրություն205,7 սանտիմետր
լայնություն115,6 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրդիմապատկեր[3]
նյություղաներկ[1][2] և կտավ[1][2]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1] և Շվեդիայի ազգային թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1][4] և Շվեդիայի ազգային թանգարան[2]
հիմնական թեմաMary Frances Hammersley?
Ծանոթագրություններ
 Mrs. Hugh Hammersley (1998.365) by John Singer Sargent Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նկարում պատկերված է բանկիրի կին և լոնդոնյան նորաձևության հյուրընկալ տիրուհի տիկին Համերսլին, ծննդյան անունը՝ Մարի Ֆրանսես Գրանտ (մոտ. 1863 - մոտ. 1902): Դիմանկարում նա նրբաճաշակ կերպով տեղավորվել է ֆրանսիական բազմոցին։ Համաձայն Մետրոպոլիտեն թանգարանի տվյալների՝

  Նրա ճկուն կազմվածքը և անկեղծ արտահայտությունը ցույց են տալիս Սարջենթի միաժամանակ բնութագրելու և գովաբանելու ունակությունը։ Համերսլիի ոսկուց պատրաստված մետաքսե թավշյա զգեստը և շքեղ կահավորանքը խոսում են տարբեր գործվածքներ ու նախշեր նկարագրելու վարպետության մասին[5]։  

Նկարը լավ դիտարկվել է, երբ այն 1893 թվականին հայտնվել է Լոնդոնի Նոր պատկերասրահում։ Նոր պատկերասրահում և 1894 թվականին Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային ընկերության սալոնում ստացած դիտարկումների շնորհիվ Սարջենթն ներման է արժանացել իր տխրահռչակ «Տիկին Իքսի դիմանկարը» կտավի համար։ Կտավը Սարջենթի հմայիչ անգլուհիների շարքի առաջին պատկերներից է, որի կուլմինացիան դարձավ «Ուինդհեմ քույրեր. լեդի Էլկո, տիկին Ադեյն և տիկին Թեննանթ» կտավը[5]։

Ստեղծում խմբագրել

1902 թվականին՝ տիկին Համերսլիի մահից հետո, նրա ամուսինը նկարը պահել է մինչև 1923 թվականը, երբ ֆինանսական դժվարությունները ստիպել են նրան վաճառել աշխատանքը։ Սարջենթի առաջարկով այն ձեռք է բերել ամերիկացի Չարլզ Դիրինգը (1852-1927), որի դիմանկարը Սարջենթը 1876 թվականին նկարել էր Ռոդ Այլենդի Նյուպորտ ծովափում։ Վերջինսը հավաքում էր Սարջենթի ստեղծագործությունները[5]։

Ներկայումս կտավը պատկանում է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/16255
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=218461&viewType=detailView
  3. https://www.metmuseum.org/art/collection/search/16255
  4. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «John Singer Sargent - Mrs. Hugh Hammersley - The Met».