Տիկին Բովարի (ֆիլմ, 1991)
«Տիկին Բովարի» (ֆր.՝ Madame Bovary), 1991 թվականի ֆրանսիական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Իզաբել Հյուպպերը։ Գյուստավ Ֆլոբերի համանուն վեպի էկրանավորումն է։
Սյուժե
խմբագրելԷմմա Բովարին, որ երիտասարդ կին է, անտարբեր է իր սիրող ու հոգատար ամուսնու նկատմամբ։ Էմմային չի գոհացնում ձանձրալի ու առօրեական (իր պատերացումներով) կյանքը գավառական փոքր քաղաքում։ Երիտասարդ կինը երազում է մայրաքաղաքային կյանքի մասին, որտեղ, ինչպես ինքն է կարծում, նա կարող էր երջանիկ լինել։ Էմմայի կյանքում հայտնվում են սիրեկաններ, որոնք կարճատև հարաբերություններից հետո լքում են նրան։ Երիտասարդ կինը ծախսում է ավելի շատ գումար, քան թույլ են տալիս ամուսնու ունեցած դրամական միջոցները, և չի կարողանում վճարել պարտքերը։ Էմմային թվում է, թե իր կյանքն ունայն ու անիմաստ է։ Նույնիսկ փոքրիկ դուստրը չի կարողանում լրացնել այն դատարկությունը, որ առաջացել է Էմմայի կյանքում։ Չկարողանալով համակերպվել իրական կյանքի ու իր երազանքների հակադրությանը՝ Էմման ինքնասպանություն է գործում։
Դերերում
խմբագրել- Իզաբել Հյուպպեր – Էմմա Բովարի
- Ժան Ֆրանսուա Բալմեր – բժիշկ Շառլ Բովարի, Էմմայի ամուսինը
- Քրիստոֆ Մալավուա – Ռոդոլֆ Բուլանժե
- Լյուկա Բելվո – Լեոն Դյուպյուի
- Ժան Յան – մսյո Օմե, դեղագործ
- Քրիստիանա Մինացոլի
- Ժան Լուի Մորի
Նկարահանող ումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Կլոդ Շաբրոլ
- Պրոդյուսեր՝ Մարին Կարմից
- Սցենարիստ՝ Գյուստավ Ֆլոբեր («Տիկին Բովարի» վեպի հեղինակ), Կլոդ Շաբրոլ
- Օպերատոր՝ Ժան Ռաբիե
- Կոմպոզիտորներ՝ Ժան Միշել Բեռնար, Մատյո Շաբրոլ, Մ. Ջ. Կուանյար Էլիզոն
- Նկարիչներ՝ Միել Աբբե Վանիե, Կորին Ժորրի, Ժակ Մոլլոն
- Մոնտաժող՝ Մոնիկա Ֆարդուլիս
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» օտարալեզու լավագույն ֆիլմի, ինչպես նաև հագուստի լավագույն դիզայնի համար։
- 1991 թվականին ֆիլմը մասնակցել է նաև Մոսկվայի 17-րդ միջազգային կինոփառատոնին.
- Անվանակարգ՝ Ոսկե «Սուրբ Գեորգի» մրցանակ լավագույն ֆիլմի համար,
- Իզաբել Հյուպպերն արժանացել է մրցանակի որպես լավագույն դերասանուհի[7]։
- 1992 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ Ֆրանսիայից, բայց մրցանակի չի արժանացել։
Փաստեր
խմբագրել- Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ֆրանսիայում 1991 թվականի ապրիլի 3-ին։
- Միացյալ Նահանգներում դրամարկղային շահույթը կազմել է $ 1 942 423։
- «Տիկին Բովարի» ֆիլմը ռեժիսոր Կլոդ Շաբրոլը մտածել և բեմադրել է՝ ելնելով հատուկ դերասանուհի Իզաբել Հյուպպերի ունակություններից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://www.imdb.com/title/tt0102368/releaseinfo
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 http://www.imdb.com/title/tt0102368/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.beyazperde.com/filmler/film-6623/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6623.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0102368/fullcredits
- ↑ https://www.rouentourisme.com/les-films-tournes-a-rouen/
- ↑ «17th Moscow International Film Festival (1991)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Տիկին Բովարի» ֆիլմը (1991) IMDb կայքում
- «Տիկին Բովարի» ֆիլմը (1991) CITWF կայքում
- «Տիկին Բովարի» ֆիլմը (1991) BiFi կայքում
- «Տիկին Բովարի» ֆիլմը (1991) WorldCat կայքում
- «Տիկին Բովարի» ֆիլմը (1991) cinema-francais.fr կայքում
- «Տիկին Բովարի» ֆիլմը (1991) «Base de données de films français avec images» կայքում