«Տիլզիտ թատրոն» (ռուս.՝ Тильзи́т-теа́тр), Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի Կալինինգրադի մարզային պատանի հանդիսատեսի «Մոլոդյոժնի» թատրոնի ֆիրմային անվանումը[1]։

Տիլզիտ թատրոն
Տեսակթատրոն, երիտասարդական թատրոն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍովետսկ
Հիմնադրման ամսաթիվ1893
Կայքtilsit-theatre.ru
 Tilsit Theater Վիքիպահեստում

Թատրոնի ֆիրմային անվանումը գալիս է Սովետսկ քաղաքի պատմական գերմանական Տիլզիտ (գերմ.՝ Tilsit) անունից, որը կիրառվել է մինչև 1946 թվականը. անունը ստացել է 8-րդ դարում Պրուսիայի հողերում Տևտոնական օրդենի արշավների ժամանակ[1]։

Թատրոնը գտնվում է հին, հատուկ կառուցված շենքում։ Ունի 250 նստատեղ՝ երեք հարկաշարքերում[2]։

Պատմություն խմբագրել

Գերմանական ժամանակաշրջան խմբագրել

Թատրոնն առաջին անգամ բացվել է 1893 թվականին, թեև շրջիկ խմբերը նախկինում հանդես են եկել Տիլզիտի անբավարար տարածքներում։ Թատրոնի բեմում առաջին ելույթը եղել է Գյոթեի «Էգմոնտ» դրաման։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Էմիլ Հանեմանը։ Թատրոնի հին շենքը զգալիորեն վերակառուցվել է 1903 թվականին, հանդիսատեսի սրահը զգալիորեն ընդլայնվել է։ Իսկ 1908 թվականին թատրոնը ղեկավարել է Ֆրանչեսկո Սիոլին։ 1936 թվականին թատրոնի շենքը հերթական անգամ վերակառուցվել է և կոչվել «Սահմանների թատրոն»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես հետո թատրոնը փակվել է։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

1956 թվականի նոյեմբերի 7-ին «Հավերժական աղբյուր» ներկայացմամբ Սովետսկում բացվել է քաղաքի դրամատիկական թատրոնը։ Թատրոնի վերածննդի ռահվիրաներից է եղել Ալեքսանդր Բրոդեցկին, որը ղեկավարել է թատրոնը շուրջ 10 տարի։ Սկզբում թատրոնը չուներ իր սեփական թատերախումբը, սակայն շուտով եկվոր դերասանների հետ միասին թատրոնի բեմում սկսեցին հանդես գալ տեղացի դերասանները։ 1966 թվականին թատրոնի գլխավոր տնօրեն է դարձել Բորիս Գրիգորևիչ Կոդոկոլովիչը։

Ռուսական ժամանակաշրջան խմբագրել

1989 թվականը թատրոնի համար եղել է շրջադարձային։ Թատրոնը ձեռք է բերել «Երիտասարդական» կարգավիճակ և իրավունք է ստացել ունենալու «Տիլզիտ թատրոն» գովազդային անվանումը։ Թատերախմբի կազմը թարմացվել է, ղեկավարությունը փոխվել է։ 1991 թվականին թատրոնը ղեկավարել է Շուկինսկու ուսումնարանի շրջանավարտ Եվգենի Մարչելին, որը ստեղծել է «Տիլզիտ թատրոնի» նոր ստեղծագործական կերպարը։ Ռեժիսորի գործունեության տարիներին թատրոնը մասնակցել է ավելի քան 20 միջազգային փառատոների Ռուսաստանում և արտերկրում`Իտալիայում, Գերմանիայում, Լիտվայում, Շվեդիայում և այլուր։

2014 թվականի փետրվարից «Տիլզիտ թատրոնը» բացվել է ևս մեկ վերակառուցումից հետո, որը տևել է երկուսուկես տարի։ Կալինինգրադի շրջանում «Տիլզիտ թատրոնի» տարածքը համարվում է ամենահեղինակավոր, տեխնոլոգիապես հագեցած և գրավիչ վայրը զբոսաշրջիկների համար։

2017 թվականի մարտին թատրոնը ղեկավարել է ռեժիսոր Արտյոմ Տերյոխինը։

Թատրոնի շենք խմբագրել

 
«Տիլզիտ թատրոնի» շենքը մինչև 1936 թվական

Պատմական շենք խմբագրել

Թատրոնը բացվել է 1893 թվականին հատուկ հարմարեցված շենքում։ Այս շենքը համեմատաբար փոքր տարողունակություն է ունեցել և զգալիորեն վերակառուցվել է 1903 թվականին։ Դահլիճը ընդարձակվել է, բեմի դիմաց կառուցվել է նվագախմբի փոսը։ Բեմը նույնպես ընդարձակվել է։ Թատրոնը վերակառուցվել է բարոկկո ոճով։ 1936 թվականի վերակառուցումն իրականացվել է նացիստական գաղափարախոսության տեսանկյունից, շենքի ներսում գտնվող դեկորային շատ տարրեր հանվել են, և շենքն ամբողջովին վերակառուցվել է դրսից։ Շենքը ստացել է ավելի լուրջ տեսք, հանվել են Շիլլերի և Գյոթեի քանդակները։

Ներկայիս շենք խմբագրել

 
«Տիլզիտ թատրոնի» ներկայիս շենքը

Թատրոնի ժամանակակից շենքն ունի 250 նստատեղ։ Ըստ չափերի և բնութագրի՝ թատրոնը դասվում է կամերային թատրոնների շարքին։ Բեմի տարածքը կազմում է 120 քմ (բեմի խորությունը նախաբեմով 12 մետր է, լայնությունը`10 մետր, նախաբեմի խորությունը՝ 2 մետր), կան դիմահարդարման 5 սենյակներ և 1 սենյակ փորձերի համար[2]։

Թատրոնի ադմինիստրացիա խմբագրել

2015 թվականի հունվարի 15-ի դրությամբ թատրոնն ունեցել է հետևյալ հաստիքացուցակը[3]՝

  • Գործադիր տնօրեն՝ Կուլիևա Աննա Պյատրովնա
  • Գլխավոր ռեժիսոր՝ Արտյոմ Վլադիմիրովիչ Տերյոխին
  • Տնօրենի տեղակալ՝ Բորիսով Արտյոմ Սերգեևիչ
  • Թատերախմբի ղեկավար՝ Տատյանա Դմիտրիևնա Զուբորենկո
  • Հնչյունային ռեժիսոր՝ Մարինա Ժոզեֆովնա Գրաբովենկո
  • Լուսային նկարիչ՝ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Դոլժնիկով
  • Բեմադրական մասի ղեկավար՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ Իոնով
  • Գրական բաժնի ղեկավա՝ Վիկտորյա Յուրևնա Շմակովա
  • Դիմահարդար՝ Լյուդմիլա Պետրովնա Ժարինովա
  • Գլխավոր հաշվապահ՝ Վերա Անդրեևնա Դանիլովա
  • Ադմինիստրատոր՝ Ելենա Վալենտինովնա Միտյաևա
  • Դիզայներ-դեկորատոր՝ Ալինա Միխայլովնա Բալկովա

Թատերախումբ խմբագրել

Թատրոնի թատերախմբի կազմը 2017 թվականի ապրիլի դրությամբ՝

  • Բորիս Միրոնյուկ, ՌԴ վաստակավոր դերասան
  • Իրինա Նեսմիյանովա, ՌԴ վաստակավոր դերասան
  • Նիկոլայ Պարշինցև, ՌԴ վաստակավոր դերասան
  • Վերա Կրասովիցկայա
  • Վլադիմիր Կոմիսարովսկի
  • Անատոլի Գրաբովենկո
  • Դմիտրի Վոլոշին
  • Իրինա Սեմյոնովա
  • Լյուդմիլա Վոլոշինա
  • Նատալյա Անտոնովա
  • Ռոման Նագմետով
  • Սերգեյ Վագանով
  • Վլադիմիր Արխիպով
  • Անաստասիա Արխիպովա
  • Անաստասիա Գաժիյսկայա
  • Ռոման Ռոմանկով
  • Ալինա Բոյարչուկովա
  • Վարվառա Ուտրոբինա
  • Ալեքսեյ Իզմայլով
  • Պոլինա Կոզլովսկայա

Ծանոթագրություններ խմբագրել