Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան

Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան (ռուս.՝ Памятник космонавту Владиславу Волкову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային տիեզերագնաց-օդաչու Վլադիսլավ Վոլկովին (1935-1971)։ Տեղադրվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին այն փողոցում, որը 1971 թվականից կոչվում է նրա անունով[1]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Գեորգի Մոիսեևիչ Թոիձեն և ճարտարապետներ Ի. Մ. Սուդենիկինն ու Բորիս Տխորը[2][3][4]։ 2007 թվականին հուշարձանին տրվել է մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ[5]։

Տիեզերագնաց Վլադիսլավ Վոլկովի հուշարձան
Վլադիսլավ Վոլկովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկիսանդրի և հուշարձան
ՃարտարապետԲորիս Տխոր
Ստեղծում1975
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրVoykovsky District?
Շինության ձևԿիսանդրի
Նյութբրոնզ, գրանիտ, Լաբրադորիտ և տիտան
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Northern district of Moscow Վիքիպահեստում

Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Տիեզերագնաց Վոլկովի փողոց, 1։

Նկարագրություն խմբագրել

Օդաչուի բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե ողորկված գլանաձև պատվանդանի վրա։ Այն գոտեվորված է ընդհատվող «ուղեծրով», որը պատրաստված է նույն նյութից, ինչ տիեզերագնացի քանդակը, և խորհրդանշում է Վոլկովի թռիչքը «Սոյուզ-11» տիեզերանավով, երբ զոհվեց ամբողջ անձնակազմը։ Պատվանդանին արված է հետևյալ գրությունը. «Տիեզերագնաց-օդաչու Վոլկովին Վլադիսլավ Նիկոլաևիչ», իսկ ավելի ցած պատկերված են նրա ստացած պարգևները՝ Խորհրդային Միության հերոսի երկու մեդալները։ Որպես հուշակոթողի հիմք ծառայում է լաբրադորիտից պատրաստված սեղանաձև հարթակը, որի վրա պատկերված են տիտանե աստղեր և երկու շերտեր, որոնք հիշեցնում են Վլադիսլավ Վոլկովի թռիչքների մասին՝ 1969 թվականին «Սոյուզ-7» տիեզերանավով և վերջինը՝ 1971 թվականին «Սոյուզ-11» տիեզերանավով[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мария Трошенкова (2013 թ․ ապրիլի 12). «Девять «космических» мест Москвы». Редакция газеты «Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  2. Шокарев, Вострышев, 2018, էջ 146
  3. Демин, 1997, էջ 203
  4. Промыслов, 1984, էջ 226
  5. «Постановление Правительства Москвы «О государственной регистрации прав на недвижимые объекты монументального искусства, отнесённые к объектам культурного наследия»». КонсультантПлюс. 2007 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  6. Кожевников, 1976, էջ 126
  7. Ястржембский, Синютин, 1987, էջ 163

Գրականություն խմբագրել