Տիգրան Քրիստոսդուրյան

հայ վիարբույժ, վնասվածքաբան-օրթոպեդ

Տիգրան Լևոնի Քրիստոսդուրյան (մարտի 19, 1919(1919-03-19), Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ - սեպտեմբերի 28, 1973(1973-09-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ Բժշկական ծառայության մայոր[1]։

Տիգրան Քրիստոսդուրյան
Ծնվել էմարտի 19, 1919(1919-03-19)
ԾննդավայրԱխալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ
Մահացել էսեպտեմբերի 28, 1973(1973-09-28) (54 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970)

Մանկաբույժ Անահիտ Քրիստոսդուրյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Քրիստոսդուրյանը ծնվել է 1919 թվականին Ախալցխայում։ 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1950-1959 թվականներին եղել է Հոկտեմբերյանի (այժմ` Արմավիրի) շրջանային հիվանդանոցի վիրաբույժ, բաժանմունքի վարիչ, 1960-1961 թվականներին աշխատել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-1968 թվականներին` Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության, 1968-1973 թվականներին` վնասվածքաբանության և նյարդաբուժության ամբիոններում։ 1950-1973 թվականներին եղել է Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերության անդամ[1]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում գյուղատնտեսական վնասվածքների առաջացման պատճառներին ու դրանց կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը[1]։ Հեղինակ է «Վնասվածքներ» (ռուսերեն, 1967 թվական) և «Արյունահոսություն» (ռուսերեն, 1968 թվական) ուսումնական ձեռնարկների[2]։

Երկեր խմբագրել

  • «Сельскохозяйственный травматизм и его профилактика», Е., 1960.
  • «Десмургия», 1963.

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.