Տիգրան Սուլթանյան

հայ սիրտանոթային վիրաբույժ

Տիգրան Լևոնի Սուլթանյան (փետրվարի 20, 1957(1957-02-20), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սիրտանոթային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր։ ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ։ Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն։ ԵՊԲՀ հետբուհական կրթության սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ[1][2][3]։

Տիգրան Սուլթանյան
Ծնվել էփետրվարի 20, 1957(1957-02-20) (67 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980)
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1997)
ԱշխատավայրՄիքայելյան վիրաբուժության ինստիտուտ, ՀՀ ԱՆ, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Սուլթանյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 20-ին Թբիլիսի քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով), 1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը (կարմիր դիպլոմով)։ Կլինիկական օրդինատուրա է անցել Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնում` վիրաբուժություն մասնագիտությամբ։ 1982 թվականից աշխատում է Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքում։ 1997 թվականից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սիրտ-անոթային բաժանմունքի ղեկավարն է, հետագայում նաև` «Վլ. Ավագյանի անվան» և «Աստղիկ» բժշկական կենտրոնների անոթային վիրաբուժության բաժանմունքների ղեկավարը, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ, 1999 թվականից միաժամանակ դասավանդում է Առողջապահության ազգային ինստիտուտում նեղ վիրաբուժական մասնագիտությունների, 2001 թվականից՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անոթային վիրաբուժության ամբիոններում[4]։

Տիգրան Սուլթանյանը Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրենն է։ Առաջինը հանրապետության կլինիկայում է ներդրվել երակների լազերային վիրահատությունը, առաջին անգամ Հայաստանում ներդրել է բրախիոցեֆալ և վիսցերալ զարկերակների վիրահատությունների մեծ մասը՝ բազմահարկ ռեկոնստրուկցիաներով, կավա-ֆիլտրի տեղադրմամբ և այլն։

Աշխատանքները վերաբերում են տարածուն աթերոսկլերոզի վիրաբուժության, երակային համակարգի հիվանդությունների դեպքում պլաստիկ միջամտությունների, երակային թրոմբոէմբոլիաների կանխարգելման և բուժման խնդիրներին[4]։

Գիտական գործունեություն խմբագրել

Մասնագիտական աշխատանքին զուգահեռ զբաղվել է գիտական գործունեությամբ։ 1987 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար` պրոֆ. Ա. Ա. Մկրտչյան, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն)։ 1993-1997 թվականներին գիտական գործունեությունը շարունակել է Մոսկվայի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ Ռուսաստանի սիրտ-անոթային վիրաբույժ Յու. Վ. Բելովի ղեկավարությամբ պաշտպանել ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի անոթային վիրաբույժների ընկերության նախագահ
  • Ռուսաստանի սիրտանոթային վիրաբույժների ընկերության անդամ (1998)[4]
  • Եվրոպական անոթային վիրաբույժների ասոցիացիայի անդամ (ESVS)
  • Երակաբանների եվրոպական ընկերության անդամ (2004)[4]

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. User, Super. «Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկա». www.vlavagyan.am. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. «Տիգրան Սուլթանյան». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  3. «Տիգրան Լևի Սուլթանյան». doctor911.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 506։

Արտաքին հղումներ խմբագրել