Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Մխիթարի Պողոսյան (Փետրվարի 21, 1992, Հոռոմ Արթիկ - ապրիլի 26, 2016, Մարտակերտ, Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ։

Տիգրան Մխիթարի Պողոսյան
ԾննդավայրՀայաստան, Շիրակ
Մահվան վայրԱրցախ Արցախ, Մարտակերտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ
ՊարգևներԱրիության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում Հիշատակ խմբագրել

Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի գյուղ Հոռոմում[1], Մխիթար Պողոսյանի և Սիլվա Մանասյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Տարոն Պողոսյանը։

1999 թվականին ընդունվել է Հոռոմի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտել է 2009 թվականին։

2010 -2014 թվականներին սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում[1] https://www.banak.info/2017/01/Tigran-Mkhitari-Poghosyan.html։(չաշխատող հղում)

Զբաղվել է քիքբոքսինգով, կարատեով։

Պատերազմ խմբագրել

2014 թվականից լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում[1]։

2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից[1] https://www.banak.info/2017/01/Tigran-Mkhitari-Poghosyan.html Արխիվացված 2020-07-18 Wayback Machine, սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։

Հուղարկավորություն խմբագրել

2016 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ Տիգրան Պողոսյանի հուղարկավորությունը Հոռոմ գյուղի մշակույթի տանը։ Ապրիլի 29-ին տեղի ունեցավ հոգեհանգիստը։

ՀԻՇԱՏԱԿ

2017 թվականի ապրիլի 26–ին Տիգրան Պողոսյանի ընտանիքի կողմից Հոռոմ գյուղում տեղադրվեց խաչքար ի հիշատակ Տիգրանի և բոլոր հերոսների հիշատակին

2017 թվականի ապրիլի 18–ին Հոռոմ դպրոցի բակում Տիգրան Պողոսյանի հիշատակին բացվեց ապրիլյան պատերազմի հերոսների անվանական ծառուղի

Հերոսի խոսքերը

«Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում». Տիգրան Պողոսյան

«Հայրենիքը սուրբ է, իսկ սուրբ հողը պետք է պաշտպանել». Տիգրան Պողոսյան

«Սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»

Պարգևներ խմբագրել

2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, պարգևատրվել է անվանական դաշույնով՝ ՀՀ նախագահի կողմից։

2016 թվականի մայիսի 28-ին Տիգրանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով[1] https://www.banak.info/2017/01/Tigran-Mkhitari-Poghosyan.html Արխիվացված 2020-07-18 Wayback Machine:

2016 թվականի մարտի 27-ին Տիգրանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի «Արիության» պետական մեդալով[1] https://www.banak.info/2017/01/Tigran-Mkhitari-Poghosyan.html Արխիվացված 2020-07-18 Wayback Machine:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 alvinaaghababyan (2017 թ․ օգոստոսի 8). «ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ - Հերոսներ». April2016. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.