Տիգրան Պետրոսյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Հրանտի Պետրոսյան (մարտի 29, 1965հոկտեմբերի 1, 1992), հայ ազատամարտիկ

Տիգրան Պետրոսյան
Ծնվել էմարտի 29, 1965(1965-03-29)
Մահացել էհոկտեմբերի 1, 1992(1992-10-01) (27 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1965 թվականի մարտի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ գյուղում։ 1980 թվականին ավարտելով տեղի ութամյա դպրոցը՝ ընդունվել է Երևանի հաշվիչ մեքենաների տեխնիկում։ Ուսումնառության տարիներին Պետրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Աբովյան քաղաք՝ մշտական բնակության։ Տեխնիկումն ավարտելուց հետո Տիգրանն աշխատանքի է անցել Ս. Մերգելյանի անվան հաշվողական կենտրոնում։ 1984 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայությունն անցկացրել Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում տեղակայված զինվորական ստորաբաժանումում, որտեղ Աֆղանստանի ղեկավարության կողմից արժանացել է բազմաթիվ պարգևների ու մեդալների։ 1987 թվականին զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժին։

Արցախյան շարժումը Տիգրանին ստիպում է կիսատ թողնել համալսարանական ուսումը և Աբովյանի երկրապահ ջոկատի կազմում մասնակցել հայրենիքի ազատագրմանը։ 1992 թ. «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 1-ին Բերձորում (Լաչին) մղված ռազմական գործողությունների ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախարարի 1996 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով Տիգրան Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, իսկ ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել