Տիգրան Կարապետյան (պետական գործիչ)

Տիգրան Կարապետյան (փետրվարի 10, 1981(1981-02-10)[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Տիգրան Կարապետյան
 
Կուսակցություն՝ «Իմ քայլը»
Կրթություն՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1981, փետրվարի 10
Ծննդավայր Գորիս
Հայր Գոռ

Կենսագրական տվյալներ խմբագրել

Ծնվել է 1981 թվականի փետրվարի 10-ին Գորիսում։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2006 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան[2]։ 2003-2006 թվականներին աշխատել է «Գորիսի գամմա» ՓԲԸ-ում՝ որպես ապրանքագետ, 2006-2008 թվականներին որպես փոխտնօրեն, 2008-2019 թվականներին՝ գործադիր տնօրեն։ 2005-2008 թվականնեին եղել է Գորիսի ավագանու անդամ։ 2011 թվականից դարձել է Սյունիքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու տղա, մեկ աղջիկ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1395&lang=eng
  2. «Parliament Monitoring - Կարապետյան Տիգրան Գոռի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.