Տիգրան Կարապետյան (բժիշկ)

Տիգրան Մեսրոպի Կարապետյան (1995թ, Ռուսաստան, ք․ Կրասնոդար) բժիշկ-ստոմատոլոգ, «Արծաթ պրոթեզ» գյուտի հեղինակ։

Տիգրան Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1995 (28 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՀայկական բժշկական ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարան
ԳործունեությունԲժիշկ-ստոմատոլոգ, «Արծաթ պրոթեզ» գյուտի հեղինակ

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Մեսրոպի Կարապետյանը ծնվել է 1995թ․ Ռուսաստանում։ 2009թ․ գերազանցությամբ ավարտել է Գրիգոր Զոհրապի անվան թ․43 դպրոցը։

2009-2012թթ․ սովորել և գերազանց ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը՝ Ատամնատեխնիկական գործ։

2013թ․ ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտի Ստոմատոլոգիական ֆակուլտետի միանգամից 2-րդ կուրս՝ գերազանցության համար։ 2013-2015թթ․ ծառայել է ՀՀ զորամասերից մեկում՝ որպես Նռնականետային դասակի հրամանատարի տեղակալ, իրականացրել է մարտական հերթապահություն[1]։

Իր ծառայության տարիներին Տիգրան Կարապետյանն արժանացել է բազմաթիվ պարգևատրումների․

  • «Քաջարի մարտիկ» շքանշան մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած արիության համար
  • «Բանակի գերազանցիկ» շքանշան «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղին եզրափակիչ փուլ անցնելու համար
  • Շնորհակալական նամակ զորամասի հրամանատարի կողմից ընտանքի անդամներին բարեխիղճ ծառայության համար
  • Շնորհակալագիր Երևան քաղաքի քաղաքապետի կողմից հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ծառայության համար

2017թ․ Տիգրան Կարապետյանը ստացել է Հայկական բժշկական ինստիտուտի Ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրի աստիճան, 2017-2019թթ․՝ մագիստրոսի աստիճան։ Ինչպես նաև 2017թ․ նա մասնակից է եղել «Ստոմատոլոգիան գիտության աչքերով» գիտաժողովին, որից հետո 2018թ․ մասնակցել է «Օբստրուկտիվ գիշերային ապնոէ՝ բուժման ստոմատոլոգիական լուծումները» սեմինարին, այնուհետև 2019թ․-ին՝ «Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ստոմատոլոգիական պրակտիկայում» սեմինարին։

2019-2021թթ․ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ կլինիկական օրդինատուրա բաժին, որն ավարտելուց հետո նրան շնորհվել է բժիշկ-ստոմատոլոգի կոչում[2]։

Գործունեություն խմբագրել

Զարգացնելով հմտությունները մի քանի ատամնաբուժական կենտրոններում՝ 2022թ․ Տիգրան Կարապետյանը հիմնել է «Փերֆեքթ Սմայլ» շուրջօրյա ատամնաբուժարան-իմպլանտացիոն կենտրոնը[3][4]։

Տիգրան Մեսրոպի Կարապետյանը համարվում է «Արծաթ պրոթեզ» գյուտի հեղինակը՝ արտոնագրված էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այս գյուտի շնորհիվ բժիշկ-ստոմատոլգը միակն է աշխարհում, ով առաջարկում է լրիվ շարժական պրոթեզի նորարարական տեսակ, որն իր տեսքով և հատկություններով լուծում է հատուկ խնդիրներ[5][6]։

 
«Արծաթե պրոթեզ» գյուտի արտոնագիր

Բժիշկ-ստոմատոլոգը Դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի և Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Doctors.am - Տիգրան Կարապետյան».
  2. «Տիգրան Կարապետյան բժիշկ-ստոմատոլոգ».
  3. «Perfect Smile - Պաշտոնական կայք».
  4. «Երջանկությունը ազատությունն է․ «Հաջողության նոտա»».
  5. «Գյուտեր - ՀՀ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ».
  6. «Ստոմատոլոգ Տիգրան Կարապետյան-Արծաթ պրոթեզ գյուտ/Tigran Karapetyan-The invention of silver prosthesis».