Տիգրան Իսմիյան

հայ հեղափոխական

Տիգրան Արթինի Իսմիյան (բուլղար․՝ Тигран Исмиян, հեղափոխական կեղծանունը՝ Չիչո, (Чичо, թարգ.՝ «քեռի»), մարտի 15, 1859(1859-03-15)[1], Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 13, 1931(1931-06-13)[1], Պլովդիվ, Բուլղարիա[1]), բուլղարահայ փաստաբան, կոմունիստական գործիչ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ (1894

Տիգրան Իսմիյան
Ծնվել էմարտի 15, 1859(1859-03-15)[1]
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 13, 1931(1931-06-13)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Բուլղարիայի իշխանություն և  Բուլղարիայի թագավորություն
Մասնագիտությունհեղափոխական և իրավաբան

Բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում։ Հեղափոխական գործունեությունն սկսել է Պլովդիվում՝ 1896 թվականին։ Տիրապետելով մի շարք լեզուների՝ քաղաքի բազմազգ շրջաններում հանդես է եկել մարքսիզմին, պատմությանը և իրավաբանությանը նվիրված դասախոսություններով, կազմակերպել ցույցեր ու գործադուլներ, խմբագրել քաղաքական թռուցիկներ։ Սերտ կապեր է ունեցել Դ. Բչագոեի U. Վ. Կուարովի հետ։ Վերջինիս հետ Պլովդիվում բացել է փաստաբանական գրասենյակ, որը քաղաքում դարձել էր մարքսիստական մտքի կենտրոնը։ Աշխատակցել է Դ. Բլագոեի խմբագրած «Նովո վրեմե» («Ново време») ամսագրին և բուլղար կոմունիստների օրգան «Ռաբոտնիչեսկի վեստնիկ» («Работнмчески вестник») թերթին։ 1910—1918 թվականներին ընտրվել է ԲԲՍԴ (տեսնյակներ) կուսակցության կենտրոնական և օկրուգային կոմիտեների անդամ։ 1918—1920 թվականներին բազմիցս ելույթներ է ունեցել բուլղարահայ կոմունիստների առջև։ Բուլղարիայի 1923 թվականի սեպտեմբերյան ապստամբության նախօրյակին ձերբակալվել է և հայտնվել Պլովդիվի բանտում։ Զրկված լինելով փաստաբանական գործունեության իրավունքից՝ կյանքի վերջին տարիներն անցկացրել է կարիքի և զրկանքների մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 399