Տիգրան Ավետիսյան

լեզվաբան

Տիգրան Մուշեղի Ավետիսյան (ապրիլի 6, 1941(1941-04-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2016(2016-12-15), Վանաձոր, Հայաստան), հայ լեզվաբան։

Տիգրան Ավետիսյան
Ծնվել էապրիլի 6, 1941(1941-04-06)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 2016(2016-12-15) (75 տարեկան)
Մահվան վայրՎանաձոր, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունլեզվաբան

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 6-ին, Թբիլիսիում։ 1948-1958 թվականներին սովորել է Թբիլիսիի թիվ 79 միջնակարգ դպրոցում։ 1958 թվականին ընդունվել, իսկ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1]։

1963-1965 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ծառայության ավարտից հետո ընդունվել Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի ասպիրանտուան։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1988 թվականին՝ դոկտորական թեզ։ 1969 թվականից մինչև 2011 թվականն անընդմեջ աշխատել է լեզվի ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող, համատեղությամբ՝ Վանաձորի պետական համալսարանում։

1978 թվականին ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ, որը ղեկավարել է շուրջ երկուսուկես տասնամյակ, որի ընթացքում ոչ միայն կրթել է բուհական մասնագետների, այլև ղեկավարել գիտության մեջ մուտք գործող դասախոսների մի ամբողջ սերունդ։ 1975 թվականին մրցույթով ընտրվել է ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում` որպես դոցենտ, իսկ 1978 թվականին՝ որպես ամբիոնի վարիչ։ 1989 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։

Հեղինակ է երեք մենագրության և շուրջ յոթ տասնյակ գիտական հոդվածների։ Տիգրան Ավետիսյանը մեծ ներդրում ունի ժամանակակից հայերենի բառի կառուցվածքի և հայկական մարդանվանական համակարգի ուսումնասիրության բնագավառում։ «Հայոց ազգանունների բառարան» գիրքը 2001 թվականին արժանացել է Նախագահական առաջին մրցանակի։ Տիգրան Ավետիսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ էր, մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ։

Տիգրան Ավետիսյանը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Վանաձորում։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ նախագահի մրցանակ
  • Վանաձորի քաղաքապետարանի պատվոգիր[2]

Գրքեր խմբագրել

  • «Հայոց ազգանունների բառարան»

Մենագրություններ խմբագրել

  • «Ժամանակակից հայերենի բառի կառուցվածքը»
  • «Հայկական ազգանուն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ». arar.sci.am. 21․08․2023.
  2. Ավետիսյան Տիգրան Մուշեղի

Արտաքին հղումներ խմբագրել

Հայոց ազգանունների բառարան: