Տիբեթյան գայլ
Տիբեթյան գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Գայլազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Տիբեթյան գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus chanco


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Տիբեթյան գայլը (լատիներեն՝ Canis lupus chanco) գորշ գայլի տարատեսակ է, որը հանդիպում է Ասիայում՝ Տիբեթ, Չինաստան, Թուրքմենիստան, Մոնղոլիա և Հնդկաստանի սահմանային տարածքներ։

ԲնութագիրԽմբագրել

ՄորթինԽմբագրել

 
Գայլ Մոնղոլիայում

Տիբեթյան գայլի մորթին կարմրավուն է մեջքի մորթին ավելի երկար է և ունի խառը գունավորում սպիտակ և մոխրագույն։ Վիզը և չորս ոտքերի ներքին մասին հարող մազերը ամբողջովին սպիտակ են։ Գլուխը մոխրագույն- շագանակագույն է։ Ձմեռային ամիսներին մեջքի և մոչի մազերը դառնում են ավելի մոխրագույն։ Արջևի ոտքերի մազերի մեջ կարող են անցնել գորշ բծեր։ Ականջները մոխրագույն են կամ տարբեր խառը գույների։

ՉափսերըԽմբագրել

Տիբեթյան գայլը ավելի փոքր է համեմատած Ասիայում հանդիպող այլ գայլերի։ Նրա ոտքերը շատ ավելի կարճ են։ Գանգը նման է եվրասիական գայլի գանգին։ Այս գայլը կշռում է մոտ 45 կգ։

ՍնունդըԽմբագրել

Տիբեթյան գայլերը որսում են միայնակ կամ զույգերով։ Երբեմն հանդիպում են նաև 3-4 գայլերից կազմված խմբեր, բայց համեմատած այլ գայլերի, տիբեթյան գայլերը ոհմակով չեն ապրում։ Նրանք որսում են իրենց ապրելատեղերի մանր ու միջին մեծության կենդանիներին՝ սարի ոչխարներ, այծեր, այծխաղեր և այլն։

ՎտանգներԽմբագրել

Այս տարատեսակը նախորդ դարում գտնվում էր ոչնչացման եզրին, բայց վերջին ժամանակներում գայլերի թիվը շատացել է։ Որոշ երկրներում այս գայլերին որսում են մորթու համար (Մոնղոլիա)։ Բութանում, Հնդկաստանում, Պակիստանում և Նեպալում գայլերի որսը արգելող օրենք գոյություն ունի։

Արտաքին հղումներԽմբագրել