Տիա (քաղաք)
Տիա (անգլ.՝ Tiya), քաղաք Եթովպիայի հարավային հատվածում։ 2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 3363 մարդ։ Տեղակայված է Հարավային Եթովպիայի ազգությունների մարզի Գուրագե գոտում (անգլ.՝ Gurage Zone)՝ Ադիս Աբեբայից դեպի հարավ` Օրոմիա շրջանի հետ սահմանին։
Քաղաք | ||
---|---|---|
Տիա | ||
անգլ.՝ Tiya | ||
Տիայի հուշարձաններ | ||
Երկիր | Եթովպիա | |
Մարզ | Հարավային Եթովպիայի ազգությունների մարզ | |
Շրջան | Գուրագե | |
Համայնք | Gurage Zone? և East Gurage Zone? | |
Բնակչություն | 3363 մարդ (2005) | |
| ||
Քաղաքի մոտակայքում պահպանվել են 36 նախապատմական կոթողներ։ Տարիքն ու ծագումը հաստատված չեն։ Նրանք շատ նման են Ակսումի կոթողներին, որոնք նույնպես գտնվում են Եթովպիայում, բայց ավելի հին և ավելի բարձր են նրանցից։ Այդ կոթողները 1980 թվականից համարվում են Համաշխարհային ժառանգության հնագիտական օբյեկտ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Roger Joussaume (editor), Tiya, l'Éthiopie des Mégalithes, du Biface a l’Art Rupestre dans laCorne d’Afrique (Paris: UNESCO/CNS, 1995).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիա (քաղաք)» հոդվածին։ |