Տզզան ճանճը (հեքիաթ)
Տզզան ճանճը (ռուս.՝ Муха-Цокотуха) մանկական հեքիաթ` ըստ Կոռնեյ Չուկովսկու բանաստեղծության և հեքիաթի գլխավոր հերոսուհին։
Տզզան ճանճը ռուս.՝ Муха-цокотуха | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն և հեքիաթ |
Ժանր | մանկական գրականություն և հեքիաթ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Կոռնեյ Չուկովսկի |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1923 |
Հրատարակվել է | 1924 |
Mukha Tsokotukha |
Պատմություն
խմբագրելՀեքիաթը գրվել է 1923 թվականին, սակայն ի սկզբանե արգելվել է գրաքննության կողմից. «Իսկ բզեզները կոտոշավոր են, գյուղացիները հարուստ են» արտահայտության մեջ Պետական գիտական խորհրդի հանձնաժողովը «կերակցանք է տեսել գյուղի կուլակային տարրի հանդեպ»։
Հեքիաթն առաջին անգամ հրապարակվել է «Ծիածան» հրատարակչության կողմից 1924 թվականին, «Ճանճի հարսանիքը» անվանումով, Վլադիմիր Կոնաշևիչի պատկերազարդմամբ։ Հեքիաթի վեցերորդ հրատարակությունը 1927 թվականին առաջին անգամ թողարկվել է ժամանակակից անունով։
Սյուժե
խմբագրելԴաշտի վրայով թռչելիս Տզզան ճանճը մետաղադրամ է գտնում։ Դրանով նա ինքնաեռ է գնում և տարբեր միջատների հրավիրում իր ծննդյան օրվա խնջույքին[1]։ Այդ ժամանակ հայտնվում է սարդը և տանում է Տզզան ճանճին։ Բոլոր միջատները փախչում են, սակայն հանկարծ հայտնվում է Մոծակը և քնեցնում է սարդին։ Նա դառնում է Տզզան ճանճի փեսացուն, և միջատները տոնում են նրանց հարսանիքը։
Էկրանավորում
խմբագրելԸստ հեքիաթի նկարահանվել է առնվազն չորս մուլտֆիլմ.
- 1941 - Տզզան ճանճը (ռեժիսոր Վլադիմիր Սուտեև, մուլտֆիլմը չի պահպանվել)։
- 1960 - Տզզան ճանճը (ռեժիսորներ` Վլադիմիր Սուտեև և Բորիս Ջյոկին)։
- 1976 - Տզզան ճանճը (ռեժիսոր` Բորիս Ստեփանցև)։
- 1985 - Բժիշկ Այբոլիտ (ռեժիսոր` Դավիթ Չերկասկի), հեքիաթի ամբողջ տեքստը, բացառությամբ Տզզան Ճանճի հարսանիքի տոնակատարության եզրափակիչ տեսարանի, ֆիլմում հնչում է որպես թատրոն, որը կենդանիներին ցույց է տալիս դաժան Բարմալեյն Աֆրիկայում։
Գիտության և արվեստի մեջ
խմբագրել- Տզզան ճանճի սյուժեն հիմք է դարձել գրական շատ ծաղրանկաների, մասնավորապես` Զինովի Պապերնու` «Գրողները` Կոռնեյ Չուկովսկուն»[2] շարքի համար։
- Ըստ հեքիաթի ներկայացումները և մյուզիքլներն ընդգրկվում են մանկական թատրոնների խաղացանկերում։ Այն մանկապարտեզների հանդեսների, մանկական թատերական և պարային խմբակների բեմադրությունների մշտական սյուժեներից մեկն է[3]։
- 1942 թվականին կոմպոզիտոր Միխայիլ Կրասևը գրել է «Տզզան Ճանճը» մանկական օպերան։
- Ռոք երգիչ Ալեքսանդր Գրադսկին այս հեքիաթի մոտիվներով գրել է այդ ռոք-օպերա, որը մեզ է հասել սիրողական ձայնագրություններով։
- Վրացական «Իվերիյա» խումբը 1980 թվականին կատարել է «Տզզան Ճանճը» մինի մյուզիքլը ռուսերեն լեզվով, որտեղ հեքիաթի կերպարներին տրվել է ժամանակակից վրացական կոլորիտ, մյուզիքլում հնչում էին կրկներգեր Ֆրանսիս Լեի, Շառլ Գունոյի, Ֆելիքս Մենդելսոնի, Ալլա Պուգաչովայի, «The Beatles», «Boney M», «Dschinghis Khan» խմբերի երգերից, վրացական և գնչուական երգեր, ինչպես նաև մեղեդիներ արտասահմանյան ռոք օպերաներից։
- 2004 թվականին «Կարմիր բորբոս» (ռուս.՝ Красная плесень) ռոք խումբն ըստ հեքիաթի մոտիվների ստեղծել է երաժշտական «Տզզան Ճանճը» (ռուս.՝ Муха-ссыкатуха) փանք-մյուզիքլը։ Մյուզիքլի մեջ առկա են դրվագներ Կոռնեյ Չուկովսկու այլ հեքիաթներից ևս։
- 1992 թվականին միջատաբան Անդրեյ Օզերովի կողմից նկարագրվել է ճանճ-մրջնակերի նոր ցեղ և տեսակ, որը կոչվել է ամենահայտնի գրական հերոսի` Տզզան ճանճի անունով` Mucha tzokotucha:
Մեջբերումներ
խմբագրել«Տզզան ճանճի» գաղափարն ու բովանդակությունը չեն համապատասխանում երեխաներին դաստիարակելու ընկերության, միասնականության, մյուսներին օգնելու ոգուն։ Նայեք, բզեզիկներն ուրախանում են, և ո՛չ Տզզան ճանճը, ո՛չ հեղինակը չեն քննադատում այս «ընկերներին», որ իրենց ընկերոջը լքել են դժվար պահին...
- Զ. Լյուբինա, «Խորհրդային հեքիաթի մասին», «Նախադպրոցական դաստիարակություն» ամսագիր, 1954 թվական[4]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В тексте обозначено как «именины»
- ↑ «Зиновий Паперный | Писатели - Корнею Чуковскому» Корней Чуковский - читать текст
- ↑ «Пародии Леонида Филатова (Литературные пародии)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ И. Клементьев, Странные сказки русской действительности
Արտաքին հղումներ
խմբագրել- Аудиосказка «Муха-Цокотуха»
- Текст сказки(Ստուգված է 9 հունվարի 2012)
- Е. Эткинд «Отец и дочь»(Ստուգված է 9 հունվարի 2012)
- Лозовская Н. В. Многоязыковой проект: Варианты сказочного сюжетного типа АТ 2023 («Муха-Цокотуха»)
- Диафильм (1963 год), Аудио — читает автор (չաշխատող հղում)