Բժիշկ Այբոլիտ (մուլտֆիլմ)

մուլտֆիլմ

«Բժիշկ Այբոլիտ» (ռուս.՝ Доктор Айболит), խորհրդային մուլտֆիլմ, որ ստեղծել է ռեժիսր Դավիդ Չերկասսկին[1] ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պատվերով։ Կազմված է բժիշկ Այբոլիտի մասին պատմող յոթ սերիաներից, որ նկարահանվել են Կոռնեյ Չուկովսկու[2] «Այբոլիտ», «Բարմալեյ», «Բժիշկ Այբոլիտը», «Հսկա խավարասերը», «Տզզան ճանճը», «Գողացված արևը» և «Հեռախոս» ստեղծագործությունների հիման վրա։

  • Ֆիլմ առաջին՝ «Դոկտոր Այբոլիտը և նրա գազանները» (ռուս.՝ «Доктор Айболит и его звери»), 9 րոպե 41 վրկ
  • Ֆիլմ երկրորդ՝ «Բարմալեյն ու ծովահենները» (ռուս.՝ «Бармалей и морские пираты», 1984), 9 րոպե 46 վրկ
  • Ֆիլմ երրորդ՝ «Վարվառան՝ Այբոլիտի չար քույրը» (ռուս.՝ «Варвара — злая сестра Айболита», 1984), 9 րոպե 35 վրկ
  • Ֆիլմ չորրորդ՝ «Բարմալեյի նենգ ծրագիրը» (ռուս.՝ «Коварный план Бармалея»), 9 րոպե 59 վրկ
  • Ֆիլմ հինգերորդ՝ «Այբոլիտն շտապում է օգնության» (ռուս.՝ «Айболит спешит на помощь», 1985), 9 րոպե 51 վրկ
  • Ֆիլմ վեցերորդ՝ «Կոկորդիլոսը և արևը» (ռուս.՝ «Крокодил и солнце», 1985), 9 րոպե 36 վրկ
  • Ֆիլմ յոթերորդ՝ «Շնորհակալություն, բժիշկ» (ռուս.՝ «Спасибо, доктор!», 1985), 9 րոպե 59 վրկ
Picto infobox cinema.png
Բժիշկ Այբոլիտ
Բժիշկ Այբոլիտ (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ԿերպարներԱյբոլիտ և Barmaley?
Հիմնված էDoctor Aybolit?
ՌեժիսորԴավիդ Չերկասսկի
ՍցենարիստԵֆիմ Չեպովեցկի
Բեմադրող նկարիչՌադնա Սախալտուև
ԵրաժշտությունԳեորգի Ֆիրտիչ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն68 րոպե
Թվական1985 և 1984

Համառոտ բովանդակությունԽմբագրել

Այբոլիտ ազգանունով բարի բժիշկը անշահախնդիր բուժում է գազաններին։ Չար ավազակ Բարմալեյը, որի անունով վաղուց վախեցնում էին երեխաներին, բանտում նստած է գետաձիու պահպանության ներքո։ Բարմայելի ծովահեն ընկերները իրենց պարագլխին օգնում են փախչել։ Այդ ժամանակ Վարվառան՝ Այբոլիտի մռայլ քույրը, հեռանում է եղբորից։ Շուտով պատահականության բերմամբ նա հայտնվում է ծովահենների նավում։ Ժամանելով Աֆրիկա՝ ավազակները կենդանիների համար կազմակերպում են «Տզզան ճանճը» տրագիկոմիկական օպերան և բաժանում սարսափելի, նախապես թունավորված և տարբեր վարակներով վարակված հյուրասիրություն, որի պատճառով կենդանիները հիվանդանում են։ Գետաձին, որն ամեն ինչ տեսնում է, զանգահարում է Լենինգրադում գտնվող Այբոլիտին։ Բժիշկն իր ընկերների՝ Կարուդո թութակի, Ավվա շան և Բումբա բվի հետ ճանապարհ են ընկնում։ Այդ ժամանակ Բարմալեյը կոկորդիլոսին հրամայում է կուլ տալ արևը։ Այբոլիտը հասնում է Աֆրիկա և բուժում բոլոր կենդանիներին։ Արջը կոկորդիլոսին հրավիրում է մարտի և փրկում արևը։ Ավազակները դեռ որոշ ժամանակ փորձում են գազաններին վախեցնել հսկայական Խավարասերով, բայց նրան կտցում է ճնճղուկը։ Բարմալեյը վերջապես հանձնվում է։ Այբոլիտը և գազանները որոշում են ներում շնորհել չարագործին և նրան տանում են հեռավոր Լենինգրադ։ Վերադաստիարակված ծովահեններն ու Վարվառան նույնպես հեռանում են նրանց հետ։

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

  • Զինովի ԳերդտԲժիշկ Այբոլիտ (4 սերիա)
  • Մարիա Միրոնովա – Վարվառա
  • Զոյա Պիլնովա
  • Լյուդմիլա Լարինա – վոկալ
  • Լյուդմիլա Իվանովա
  • Եվգենի Պապերնի – Միաչքանի, Գետաձի (2 սերիա), վոկալ
  • Գեորգի Կիշկո – բժիշկ Այբոլիտ (6 և 7 սերիա), Միաչքանի (4 սերիա), Բարմալեյ (2-4 սերիա), ավազակներ (2-4 և 6-7 սերիա)
  • Ալեքսանդր Բուրմիստով – Արջ, Գետաձի (4 սերիա)
  • Սեմյոն Ֆարադա - Բարմալեյ (3, 5-7 սերիա), Խավարասեր, տարբեր կենդանիներ
  • Գրիգորի Տոլչինսկի - ավազակ (7 սերիա)
  • Վսևոլոդ Աբդուլով - թութակ Կարուդո, անսամբլային դերեր
  • Յուրիյ Վրուբլեսկի
  • Վիկտոր Անդրիենկո - կոկորդիլոս, «Միաչքանի» (7 սերիա)
  • Ալեքսանդր Բոնդարենկո
  • Վլադիմիր Վրուբլևսկի
  • Վլադիմիր Զադնեպրովսկի
  • Վալերի Չիգլյաև - Արծիվ, թութակ Կարուդո

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Եֆիմ Չեպովեցկի, Դավիթ Չերկասսկի
  • Ռեժիսոր՝ Դավիթ Չերկասսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Ռադնա Սախալտուև
  • Կոմպոզիտոր՝ Գեորգի Ֆիրտիչ
  • Օպերատորներ՝ Ալեքսանդր Մուխին (1-3 սերիա), Բորիս Կրիվոշեյ (4-7 սերիա)
  • Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Գրուզդև
  • Մուլտիպլիկատորներ՝ Ալեքսանդր Լավրով, Նատալյա Մարչենկովա (1-3, 6, 7 սերիա), Նատալյա Զուրաբովա, Ստանիսլավ Լեշչենկո (1-5, 7 սերիա), Իգոր Կովալյով (1-3 սերիա), Ելենա Կասավինա (4, 5, 7 սերիա), Սերգեյ Գիզիլա (4, 5, 7 սերիա), Իլյա Սկորուպսկի (4-7 սերիա), Անդրեյ Կարբովնիչի (5, 7 սերիա), Ադոլֆ Պեդան (5-7 սերիա), Միխայիլ Տիտով (5-7 սերիա), Վլադիմիր Վրուբլևսկի (5-7 Սերիա), Կոնստանտին Բարանով (6, 7 սերիա), Սերգեյ Կուշներով (6, 7 սերիա)
  • Նկարիչներ՝ Յակով Պետրուշանսկի, Ելենա Պերեկլադովա, Սվետլանա Ֆրիշերման, Նիկոլայ Սապոժնիկով, Բորիս Վոլկով, Լ. Բուրլանենկո, Իգոր Կոտկով
  • Օգնականներ՝ Ռ. Լումելսկայա, Տ. Ռադովսկայա, Ի. Սերգեևա, Ա. Օպրիշկո, Օ. Մալովա, Լ. Կուչերովա
  • Մոնտաժ Տեղակայում։ Յունա Սրեբնիցկայա
  • Խորհրդատու՝ Վալենտին Բերեստով
  • Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
  • Ֆիլմի տնօրեն՝ Լ. Սիլիվանովա

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Наталия Венжер Давид Черкасский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-13-ին։ Վերցված է 2019-12-10 
  2. Мультфильм (ռուս.) — 16.06.2009

Արտաքին հղումներԽմբագրել