Տեֆե ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Tefé), ազգային անտառ Ամազոնաս նահանգում, Բրազիլիա։ Այն պաշտպանում է Ամազոն խոնավ անտառի համեմատաբար լավ պահպանված տարածքը, որը գտնվում է Տեֆե քաղաքից դեպի հարավ՝ Սոլիմոյնս գետի վրա։ Բնակիչները, որոնք ապրում էին գետերի երկայնքով տեղակայված առանձին փոքր համայնքներում, զբաղվում են կայուն գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ և անտառային արտադրանքի արդյունահանմամբ։

Տեֆե ազգային անտառ
Floresta Nacional de Tefé
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս
Հիմնվել էապրիլի 10, 1989
Մակերես8651,22 կմ²[1] և 865 122 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Տեֆե ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Տեֆե ազգային անտառ

Տեղագրություն խմբագրել

Տեֆե ազգային անտառը բաժանված է Տեֆե (46.27%), Ժուրուա (11.89%), Կարաուարի (4.96%) և Ալվարայնս (36.88%) մունիցիպալիտետների միջև՝ Ամազոնաս նահանգում[2]։ Ընդգրկում է 865126.62 հա տարածք[3]։

Անտառը արևելքից սահմանակից է Տեֆե գետին, հյուսիսից՝ Բաուանային, որը Տեֆեի վտակն է, արևմուտքից՝ Անդիրային, որը Ժուրուայի վտակն է, և հարավից՝ Կուրումիտա դե Բայշուին, որը ևս Տեֆե գետի վտակն է[4]։ Կուրումիտա դե Բայշուն հոսում է արգելոցի տարածքով՝ հարավարևմուտքից դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ։ Բայշու Ժուրուա արդյունահանող արգելոցը կցվել է անտառի ծայրամասային՝ հյուսիսարևմտյան հատվածին[2]։

Պատմություն խմբագրել

Տեֆե ազգային անտառը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 10-ի 97.629 դաշնային հրամանագրով՝ 1020000 հա գնահատված տարածքով[4]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[5]։ Անտառը կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։

Այն դարձել է Կենտրոնական Ամազոնյան էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[6]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի փետրվարի 24-ին։ Նպաստընկալ ընտանիքների պրոֆիլը հաստատվել է 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ կառավարման պլանը՝ 2016 թվականի փետրվարի 23-ին[4]։

Բնակչություն խմբագրել

2003 թվականի դրությամբ անտառահատման ցածր մակարդակ է գրանցվել, հիմնականում ՝ քաղաքային կենտրոններից անտառի մեկուսացման պատճառով։ Ըստ 2006 թվականի տվյալների՝ անտառում կար 359 ընտանիք, որոնք ընդհանուր առմամբ ապրում էին երեք գլխավոր գետերի երկայնքով տեղակայված 30 համայնքներում, և նրանց ընդհանուր թիվը կազմում էր 2154 մարդ։ Տեֆեի երկայնքով տեղակայված 11 համայնքներում կար 124 ընտանիք, Բաուանայի երկայնքով ձգվող 8 համայնքներում 74 ընտանիք, իսկ Կուրումիտա դե Բայշուի 11 համայնքներում ապրում էր 171 ընտանիք[4]։ Բնակիչները մեծ մասամբ զբաղվում են հողագործությամբ, հատկապես՝ մանիհոտի փոքր դաշտերի մշակությամբ, որից էլ ալյուր են պատրաստում։ Ավելցուկը վաճառվում է Տեֆե քաղաքում՝ անմիջապես կամ միջնորդների միջոցով[4]։ Այլ զբաղմունքներից են՝ արհեստավարժ ձկնորսությունը և ընկույզի, ասայի, կոպախեժի ու փայտի արդյունահանումը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 FLONA de Tefé – ISA
  3. 3,0 3,1 «Flona de Tefé – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FLONA de Tefé – ISA
  5. Unidade de Conservação ... MMA
  6. CEC Central da Amazônia – ISA
  7. «Mateus Gleiser Oliveira 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել