Տեքստիլի ազգային թանգարան
Տեքստիլի ազգային թանգարան (մալայերեն՝ Muzium Tekstil Negara), թանգարան է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 9-ից մինչև 6-ը, մուտքը ազատ է։ Այն հարակից է Սուլթան Աբդուլ Սամադ շինությանը։
Տեքստիլի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | տեքստիլի թանգարան |
Երկիր | Մալայզիա |
Տեղագրություն | Կուալա Լումպուր |
Հիմնադրվել է | 2010 |
Կայք | muziumtekstilnegara.gov.my |
Պատմություն
խմբագրելՆախագծված լինելով Արթուր Բենիսոն Հուբաքի կողմից ինդո-սարասենիկ ճարտարապետական ոճով` շենքը 1905 թվականին սկզբնապես կառուցվել է որպես Մալազիայի դաշնային նահանգների երկաթուղու գլխամաս։ 1917 թվականին Մալազիայի Դաշնային Նահանգների Երկաթուղին Երկաթուղու Վարչական Շինություն տեղափոխելուց հետո շենքը հանձնվել է Սելանգորի հանրային աշխատանքների վարչությանը, և հետագայում այնտեղ տեղակայվել են տարբեր կառավարական և առևտրային կազմակերպություններ, այդ թվում` Սելանգորի ջրաամատակարարման վարչությունը, Մալազիայի կենտրոնական բանկը, Մալազիայի գյուղատնտեսական բանկը, Մալազիական ձեռագործությունը և Բարձր դատարանը` մինչ Տեքստիլի ազգային թանգարանի օգտագործման համար վերափոխվելը և հանրության համար բացվելը 2010 թվականի հունվարի 9-ին[1]։
Շինությունը պաշտոնապես նշվում է Մալազիական հանրային աշխատանքների վարչության շենք, 26 հասցեում։ Այն ճանաչվել է որպես պատմական կառույց 1983 թվականին։
Թանգարանի շենքը երկուսուկես հարկանի կառույց է, որը զբաղեցնոիմ է 3145.3 մ² տարածք։
Ցուցադրություններ
խմբագրել- Պոհոն Բուդի Պատկերասրահ
- Պելանգի Պատկերասրահ
- Տելուկ Բերանտաի Պատկերասրահ
- Ռատնա Սարի Պատկերասրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Muzium Tekstil Negara». muziumtekstilnegara.gov.my.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեքստիլի ազգային թանգարան» հոդվածին։ |