Տեքստալիթներ (լատ.՝ textus - գործվածք և ․․․ լիթ), շերտավոր պլաստիկներ, բաղկացած են գործվածքի շերտերից և կապակցող պոլիմերից։

Բուն տեքստալիթԽմբագրել

Բուն տեքստալիթը պատրաստում են բնական մանրաթելի գործվածքից, ջերմակայուն է (ըստ Մարտենսի՝ 80-140 C), խտությունը՝ 1300-1450 կգ/մ3, էլեկրամեկուսիչ է( P=108—1010 օհմ սմ)։ Օգտագործվում է ատամնանիվներ, գնդառանցքակալներ, օդում և յուղում աշխատող էլեկտրականության փոխարկիչների մասեր, պրոթեզներ պատրաստելու համար։

Ապակե տեքստալիթԽմբագրել

Ապակե տեքստալիթ պատրաստում են ապակե-մանրաթելային գործվածքով՝ խտությունը՝ 1600-1800 կգ/մ3, էլեկրամեկուսիչ է (P=1013-1014 օհմ սմ), օգտագործվում է որպես մեկուսիչ էլեկտրա- և ռադիոտեխնիկայում, որպես կառուցվածքային նյութ ավտոմեքենաների, վագոնների և այլ խոշոր ու բարդ սարքերի արդյունաբերության մեջ։

Օրգանական տեքստալիթԽմբագրել

Օրգանական տեքստալիթը պատրաստում են սինթետիկ մանրաթելի գործվածքով։ Խտությունը՝ 1150-1350 կգ/մ3։ Օգտագործվում է որպես կառուցվածքային և մեկուսիչ նյութ ինքնաթիռաշինության և մեքենաշինության մեջ։

ԱսբատեքստալիթԽմբագրել

Ասբատեքստալիթը պատրաստում են ասբեստաթելի գործվածքով և ջերմառեակտիվ խեժերով (երբեմն ավելացնում են լցանյութեր՝SiO2 և այլն)։ Խտությունը՝ 1300-1850 կգ/մ3։ Օգտագործվում է էլեկտրագեներատորների մասեր, պոմպերի թիակներ պատրաստելու համար և որպես հրթիռների ու տիեզերական սարքերի ջերմամեկուսիչ տարր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 690