Տեր Արարատ քահանա Պողոսյան (սեպտեմբերի 20, 1983(1983-09-20), Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ավազանի անունը՝ Արման), հայ հոգևորական, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն, Մայր Աթոռի hրատարակչական բաժնի տնօրեն, ՀՀ գրադարանների խորհրդի անդամ։ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպարնոցի դասախոս։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։


Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արժանապատիվ Արարատ քահանա Պողոսյանի լուսանկարն է:
Ծնվել էսեպտեմբերի 20, 1983(1983-09-20) (40 տարեկան)
ԾննդավայրՈսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳործունեությունՀոգևորական
ԱշխատավայրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պարգևներ և
մրցանակներ
2016 թ. Հայաստանի ազգային գրադարանի տնօրինության կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։
ԵրեխաներԵրեք դուստր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 20-ին Վաղարշապատ քաղաքի Ոսկեհատ գյուղում։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2006 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Արարատ եպս. Գալթագճյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։ Կրթության ավարտին՝ 2007 թ. մայիսի 31-ին՝ որպես մագիստրոսական ավարտական աշխատանք պաշտպանության է ներկայացրել «Էջմիածին» ամսագրի 1984-1988 թթ. մատենագիտությունը» վերնագրով ավարտաճառը։

Ճեմարանական ուսումնատությունից հետո իբրև միաբան սարկավագ ծառայության է անցել «Գարեգին Ա» գիտական կենտրոնում որպես գործավար-քարտուղար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի օրհնությամբ 2009-2012 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ուսումնառության ավարտին պաշտպանելով «Տեր Գյուտ ավագ քահանա Աղանյանցի պատմագրական ժառանգությունը» թեմայով ավարտական աշխատանքը։

2010 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռամբ Տեր Մկրտիչ եպսիսկոպոս Պռոշյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։ Երկու տարի անց՝ Ղևոնդյանց տոնին, արժանացել է լանջախաչ կրելու պատվին։

2010 թվականից ծառայության է կոչվել «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում իբրև գործավար-քարտուղար,նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում իբրև «Հայ Եկեղեցու պատմություն» դասավանդող։

2012 թվականից Հայկական գրադարանների միջազգային 2-րդ համագումարի հանձնախմբի անդամ է`ընդգրկված նաև նույն ժողովի գործադիր մարմնի մշտական անդամների ցանկում։ Նույն թվականից ամդամ է նաև ՀՀ կառավարության ստեղծած գրադարանների խորհրդի։

2012 թվականի մայիսի 2-ից նշանակվել է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի բաժնում`որպես տեխնիկական խմբագիր։

Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2013 թ. նոյեմբերի 1-ից ստանձնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրենի պաշտոնը։

2014 թվականից Վազգենյան հոգևոր դպարնոցում դասավանդում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ 2016 թվականից՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ «Հայ Եկեղեցու պատմության աղբյուրագիտություն» և «Հայ Եկեղեցու ժողովների պատմություն» առարկաները։

2017թ․ հուլիսի 31-ից համատեղության կարգով նշանակվել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժնի տնօրեն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. info@fractal.am, Fractal Creative. «Etchmiadzin Library». Etchmiadzin Library. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.