Տերնովոե (գյուղ, Սեմիլուկսկի շրջան)

գյուղ Ռուսաստանի Սեմիլուկսկի շրջանում

Տերնովոե (ռուս.՝ Терновое), գյուղ Ռուսաստանի Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանի կազմում։

Գյուղ
Տերնովոե
ռուս.՝ Терновое
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՎորոնեժի մարզ
ՇրջանՍեմիլուկսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն395 մարդ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ396947
ՍՎՏԲՀԴ20249812006
Տերնովոե (գյուղ, Սեմիլուկսկի շրջան) (Ռուսաստան)##
Տերնովոե (գյուղ, Սեմիլուկսկի շրջան) (Ռուսաստան)
Տերնովոե (գյուղ, Սեմիլուկսկի շրջան) (Վորոնեժի մարզ)##
Տերնովոե (գյուղ, Սեմիլուկսկի շրջան) (Վորոնեժի մարզ)

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2010 թվականի տվյալներով կազմել է 113 մարդ, վերջին գրանցված տվյալներով՝ 395 մարդ։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Վեդուգա գետի աջ ափին, Գուբարևո գյուղի վերևում։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 16-րդ դարի վերջին՝ Բոլշոյե Տերնովոե անունով։ 19-րդ դարում գյուղը բաղկացած է եղել երկու մասից՝ Տերնովոե, որը գտնվել է աջ ափին և Տերնովոե-Գուդովկա՝ գետի ձախ ափին։

1900 թվականին Տերնովոե գյուղն ունեցել է 395 բնակիչ, 65 տնտեսություն, հասարակական շենք, դպրոց, խանութ։ Գյուղում պահպանվել են Սուրբ Աստվածահայտնություն եկեղեցին[1][2] և կալվածքը։ Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսարևելյան մասում, կառուցվել է 1769 թվականին։ Կալվածքը հիմնադրվել է 18-րդ դարի երկրորդ կեսին Վ. Մ. և Ա. Ս. Լոսևների կողմից։ Այն բանից հետո, երբ Լոսևները լքել են այս կալվածքը, գյուղն անցել է Նեչաևների տիրապետության տակ։

Ազգայնացումից հետո՝ 1923 թվականին, գյուղում կառուցվել է դպրոց, որը գործել է մինչև 2014 թվականը[3]։

2010-ականներին գյուղի արևելյան ծայրամասում կառուցվել է Լեսկովո տնակային ավանը։

Գրականություն խմբագրել

Л. Кригер. Семь лук на семи ветрах. У Донских берегов. — Воронеж: ТО «Альбом», 2008. — С. 39—41.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Свято-Богоявленский Храм (село Терновое) — Свято-Богоявленский Храм». ternovoe.info. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Русские Церкви». rustemple.narod.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Закрыли по-тихому. Как ликвидировали сельскую школу в Воронежской области? // «Аргументы и Факты» № 39. Аиф-Черноземье 24 сентября 2014

Արտաքին հղումներ խմբագրել