Տետ դը մուան (ֆր.՝ Tête de Moine, բառացի՝ վանականի գլուխ), շվեյցարական կիսապինդ պանիր, որը պատրաստում են կովի չպաստերացված կաթից[1]։

Տետ դը մուան
Տեսակֆրանսիական պանիր, pressed half-cooked cheese?, ագարակի պանիր, պանրագործարանի պանիր և շվեյցարական պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա և  Շվեյցարիա
Տարածաշրջանformer premonstratensian abbey and abbey church? և Bernese Jura?
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումAppellation d'origine protégée (Switzerland)?
 Tête de Moine Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Տետ դը մուան պանրատեսակը ստեղծել են վանականները 800 տարի առաջ։ 1192 թվականի փաստաթղթերում կա տեղեկություն, որտեղ նշված է, որ այս պանիրը որպես հարկ վճարել են գյուղացի-անասնապաները ֆեոդալ տերերին։ Պանիրն օգտագործվել է նաև որպես դրամին համարժեք[2]։ Ի սկզբանե պանիրը կոչել են «բելպե», Սեկուրում գտնվող աբբայության անունով, որտեղ առաջին անգամ այն պատրաստել են[3]։

1982 թվականին ստեղծվել է ժիրոլ գործիքը, որով կտրատում են տետ դը մուանը[4]։

Նկարագիր խմբագրել

Տետ դը մուան պանրագլխի զանգվածը 0,85-ից 2,5 կիլոգրամ է։ Հասունանում է 2,5 ամսից մինչև կես տարի։ Կեղևը կարծր է, միատարր, դեղին գույնի։ Պանիրը մատուցվում է ժիրոլով կտրատելուց հետո։ Այն հրամցնում են սպիտակ չոր գնով։

Արտադրություն խմբագրել

Տետ դը մուան պանիրը պատրաստում են պղինձների մեջ։ Պահում են նկուղներում, եղևնու փայտից պատրաստված տախտակներին։ Պանիրը պատրաստում են թարմ կաթից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tête de Moine AOP». Say Cheese (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. «Правда о Голове Монаха (Tout sur la Tête de Moine)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. ««Лисички» из «Головы монаха»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. «La tête de Moine : origine et histoire». www.laboitedufromager.com (ֆրանսերեն). 2023 թ․ հունիսի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Топ-10 самых вкуснейших сыров в мире, которые нужно попробовать». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Bellelay et son fromage la tête de moine, Delémont, 1947

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետ դը մուան» հոդվածին։