Տետրամեթիլգլյուկոնուրիլ

քիմիական միացություն

Տերտրամեթիլտետրաազաբիցիկլոմեթիլօկտանդիոն (Ադապտոլ, Մեբիկար, Մեբիքս), հոգեմետ դեղամիջոց՝ առանց ապացուցված արդյունավետության; «ցերեկային» տրանկվիլիզատոր։

Տերտրամեթիլտետրաազաբիցիկլոմեթիլօկտանդիոն
Изображение химической структуры
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
ներբերանային (դեղահատեր)
Նույնացուցիչներ
CAS համար10095-06-4
PubChem CID122282
CompTox Dashboard (EPA)

Ստեղծման պատմություն

խմբագրել

Դեղը սինթեզվել է Ն.Դ.Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի ազոտ պարունակող միացությունների լաբորատորիայում (ղեկավար՝ Լ. Ի. Խմելնիցկի) 1971 թվականին[1]։ Միացության հանգստացնող հատկությունը հայտնաբերել է Իրինա Զայկոննիկովան՝ Կազանի պետական բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնում, ով ուսումնասիրել է պոլիազոտային հետերոցիկլները, ներառյալ երկցիկլիկ գլիկոլուրիլները[1]։ Մեբիկար անունով դեղամիջոցը ներկայացվել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության դեղագործական կոմիտե՝ կլինիկական փորձարկումների թույլտվություն ստանալու համար, իսկ 1978 թվականին ԽՍՀՄ առողջապահության նախարարության N 868 հրամանով այն հաստատվել է լայն կլինիկական օգտագործման համար՝ որպես հանգստացնող միջոց և հայտնվել դեղատների ցանցերում։

Մեբիկարի արդյունաբերական արտադրությունը մեկնարկել է Ռիգայի դեղագործական գործարանում։

2000 թվականից այն արտադրվում է Կազանի «Տատհիմֆարմպրեպարատի» դեղագործական ընկերության կողմից[2]։

2002 թվականին Համառուսաստանյան մրցույթում դեղը ստացավ «Ռուսաստանի 100 լավագույն ապրանքները» դիպլոմը։

Դեղաբանական ազդեցություն

խմբագրել

Ըստ արտադրողի, այն ունի չափավոր հանգստացնող ակտիվություն. չունի մկանային հանգստացնող ազդեցություն և չի խախտում շարժումների համակարգումը։ Այն չունի քնաբեր ազդեցություն, բայց ուժեղացնում է քնաբեր միջոցների ազդեցությունը և լավացնում է քնի ընթացքը դրա խանգարման դեպքում։

Այն ազդում է է լիմբիկ-ռետիկուլյար համալիրում ընդգրկված կառույցների գործունեության վրա, մասնավորապես, ենթատեսաթմբի էմոցիոնոգեն գոտիների վրա, ինչպես նաև ազդում է բոլոր 4 հիմնական նյարդամիջնորդանյութերի վրա՝ ԳԱԿԹ-, խոլին-, սերոտոնին- և ադրեներգիկ, նպաստում է դրանց հավասարակշռությանը և ինտեգրմանը, սակայն չունի ծայրամասային հակաադրեներգիկ ազդեցություն։

Ցուցումներ

խմբագրել

Գրանցված են Մեբիկարի օգտագործման հետևյալ ցուցումները.

Կարող է օգտագործվել նեյրոլեպտիկների և այլ հանգստացնող միջոցների հետ համատեղ։

Դեղաչափեր և օգտագործման տևողություն

խմբագրել

Նշանակվում է ներքին ընդունման համար՝ 0,3-0,6 գ հաբերով օրական 2-3 անգամ (անկախ սննդի ընդունումից)։ Առավելագույն միանգամյա չափաքանակը 3 գ է, օրական առավելագույն չափաքանակը՝ 10 գ։ Արյան մեջ ակտիվ նյութի առավելագույն խտությունը հասնում է դեղը ընդունելուց 0,5 ժամ հետո, իսկ բարձր մակարդակը պահպանվում է 3-4 ժամ, այնուհետև աստիճանաբար նվազում է։ Բուժման տևողությունը՝ մի քանի օրից մինչև 2-3 ամիս։

Ծխախոտի ծխելու հակումը նվազեցնելու համար 5-6 շաբաթվա ընթացքում նշանակվում է օրական 0,3-0,9 գ։

Ակտիվ նյութը չի նյութափոխանակվում և չի կուտակվում օրգանիզմում։

Հատուկ հրահանգներ

խմբագրել

Ցանկալի չէ օգտագործել վարորդների կողմից՝ աշխտանքի ընթացքում, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման բարձրացում պահանջող մասնագիտությունների դեպքում։ Պատրաստուկը հաստատված չէ FDA-ի կողմից ԱՄՆ-ում օգտագործման համար։

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել

Մեբիկարի ընդունման ժամանակ հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ (մաշկային քոր)։ Նման դեպքերում անհրաժեշտ է դադարեցնել օգտագործումը։ Կարող է դիտվել արյան ճնշման նվազում (հիպոտենզիա) և հիպոթերմիա (մարմնի ջերմաստիճանի նվազում 1-1,5 °C-ով), որոնք սովորաբար կարգավորվում են ինքնուրույն։ Կարող են առաջանալ նաև քնկոտություն, թուլություն, գլխապտույտ, դիսպեպսիա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «SU644482A1 - Средство для лечения психических заболеваний "мебикар - Яндекс.Патенты». yandex.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «Мебикар (дневной транквилизатор)» (ռուսերեն). Официальный сайт компании "Татхимфармпрепараты". Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.

Քաղվածելու սխալ՝ «rls» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Минздрав» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «kazan» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «ИОХ» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Արտաքին հղումներ

խմբագրել