Տեղեկատվական աղտոտվածություն

Տեղեկատվական աղտոտվածություն (հաճախ նաև օգտագործվում է որպես ինֆոաղտոտվածություն), տեղեկատվության տրամադրման աղտոտում ավելորդ, խոչընդոտող, ոչ պիտանի տեղեկատվությամբ[1][2]։ Օրինակներն են ապատեղեկատվությունը, սպամը։

Անօգուտ և վնասակար տեղեկատվության տարածումը բացասական ազդեցություն է ունենում մարդու գործունեության վրա։ Այն համարվում է տեղեկատվական հեղափոխության բացասական հետևանք[3]։

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Տեղեկատվական աղտոտվածությունը հիմնականում ընդգրկում է այնպիսի թվային հաղորդակցություններ, ինչպիսիք են էլեկտրոնային նամակագրությունը, արագ հաղորդագրությունները, սոցիալական մեդիան։

Տերմինը առանձահատուկ արդիականություն է ձեռք բերել 2003 թվականին՝ վեբ փորձագետ Ջեքբ Նիլսենի թեման քննարկող մի քանի հոդվածների հրապարկումից հետո[4]։

Ավելի վաղ տեղեկատվական աղտոտվածության խնդրին անդրադարձել են 1971 թվականին։ Հետազատողները մտահոգություն են հայտնել, որ իրենք ստիպված են եղել վերականգնել արժեքավոր տեղեկատվության հատվածներ «աղբի կույտից, որտեղ դրանք ցրված են եղել որպես աննշան բաղադրիչներ»[5]։

Մարդիկ օգտագործում են տեղեկատվությունը որոշումների կայացման և տարբեր իրավիճակներում լուծումներ գտնելու նպատակով։ Ըստ ուսումնասիրությունների մարդը ճիշտ և նպատակային կարող է օգտագործել սահմանափակ տեղեկատվություն։ Տեղեկատվության չափից մեծ հոսքը բացասական է ազդում ճիշտ որոշումների կայացման վրա[6]։

Տեղեկատվական աղտոտվածության հարակից տերմին է համարվում տեղեկատվական գերծանրաբեռնվածությունը, որը նույնպես բացասական ազդեցություն ունի որոշումների կայացման վրա։ Այն ենթադրում է որակային խնդիրներ ունեցող անսպառ տեղեկատվություն հոսք[1][6]։

Չնայած մեծ ազդեցությանը, տեղեկատվական տեխնոլոգիաները տեղեկատվական աղտոտվածության հիմնական պատճառը չեն։ Տեղեկատվական աղտոտիչ կարող է համարվել յուրաքանչյուր լրացուցիր աղբյուր, որը կարող է պատճառ հանդիսանալ հիմնական փաստերից ուշադրության շեղման համար։

Տեղեկատվական աղտոտվածությունը արդյունաբերական գործընթացների արդյունքում շրջակա միջավայրին հասցված աղտոտվածության թվային համարժեքն է[3][7][8]։ Որոշ հեղինակներ պնդում են, որ տեղեկատվական գերծանրաբեռնվածությունը համաշխարհային մասշտաբների ճգնաժամ է։ Մյուս հեղինակները պնդում են, որ տեղեկատվության կառավարման հայեցակարգի մշակումը ունի նույնքան առանցքային կարևորություն, որքան շրջակա միջավայրի պաշտպանությանը[6]։

Դրսևորումներ խմբագրել

Պայմանականորեն տեղեկատվական աղտոտվածության դրսևորումները բաժանվում են երկու խմբի՝ հիմնական գործունեությանը խոչընդոտող և տեղեկատվության որակը վատթարացնող։

Էլեկտրոնային նամակագրությանները (սպամ) և արագ հաղորդագրությունները համարվում են հիմնական գործունեությանը խոչընդոտող տեղեկատվական աղտոտիչների օրինակներ (ավելի հաճախ հանդիպում են աշխատանքային միջավայրում)[9]։

Բջջային հեռախոսների անտեղի օգտագործումը, թերթերը, որտեղ ընթերցվում է ներկայացված նյութերի կեսից պակասը նույնպես տեղեկատվական աղտոտիչներ են[10]։

Ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն կարող է հանդիսանալ տեղեկատվական աղտոտիչ, եթե չունենա բավականաչափ որակ (ոչ ճշգրիտ, ժամանակավրեպ, վատ ներկայացված տեղեկատվություն)[8][11]։

Պատճառներ խմբագրել

Մշակութային գործոններ խմբագրել

Երկար ժամանակ տեղեկատվության շարունակական տրամադրումը դիտարկվել է որպես դրական գործընթաց։ Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի արտահայտությունների, ինչպիսիք են՝ «չես կարող շատ տեղեկատվություն ունենալ», «ինչքան շատ տեղեկատվություն, այնքան լավ»[9] և «գիտելիքը ուժ է»[8]։

Նոր տեխնոլոգիաները հեշտացնում են տեղեկատվության հասանելության գործընթացը։ Դրանք ապահովում են տեղեկատվության հասանելիությունը նույնիսկ այնպիսի խավերի համար, որոնց իսկզնբանե այն հասնելի չէր[7][8]։ Այնուամենայնիվ դրանք նպաստում են նաև ուշադրությունը շեղող հսկայական տեղեկատվության տարածման մեծացմանը։ Այս գործընթացում դժվարանում է արժեքավոր տեղեկատվության տարանջատումը։

Որպես օրինակ հրատարակչական և մարքեթինգային ոլորտում ընդունված է տպագրել ավելորդ քանակության գրքեր, թռուցիկներ, ամսագրեր, առանց իրական պահանջարկի գնահատման[10]։

Գովազդների շարունակական օգտագործումը թերթերում, կայքերում, տարբեր տեղեկատվական սարքավորումներում հայտնի է որպես «մշակութային աղտոտվածություն»[12]։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ խմբագրել

20-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացը և հատկապես համացանցը մեծ ազդեցություն են ունեցել տեղեկատվական աղտոտվածության վրա։

Բլոգները, սոցիալական ցանցերը, անձնական կայքերը և հեռախոսային կապերը նպաստել են տեղեկատվական աղտոտմանը[9]։

Տեղեկատվական աղտոտվածության մակարդակը կարող է տարբերվել կախված տեղեկատվության օգտագործման միջավայրից։ Օրինակ էլեկտրոնային նամակագրությունը ավելի շատ տեղեկատվական աղտոտվածություն է առաջացնում կորպորատիվ միջավայրում[11]։

Ազդեցություն խմբագրել

Տեղեկատվության աղտոտման ազդեցությունը բաժանվում է մի քանի մակարդակների՝

Անհատական խմբագրել

Անհատական մակարդակում տեղեկատվական աղտոտվածությունը ազդում է տեղեկատվությունից ստացված տարբերակների հստակ գնահատման և համարժեք լուծումներ գտնելու վրա։ Սա հանգեցնում է տեղեկատվական գերծանրաբեռնվածության և խաթարում է տեղեկատվության ըմբռնման գործընթացը[11][13]։

Սոցիալական խմբագրել

Որոշ հեղինակներ պնդում են, որ տեղեկատվական աղտոտվածությունը և գերծանրաբեռնվածությունը կարող են հանգեցնել սոցիալական արժեքների խաթարման[14]։ Այս պնդումը բացատրվում է գիտական հայտնագործություների, առողջական նախազգուշացումների կամ քաղաքական նյութերի վերաբերյալ հասարակության անտարբեր վերաբերմունքով[1]։

Ինֆոաղտոտվածությունը մարդկանց ավելի զգայուն է դարձնում տեղեկատվության վերնագրերի նկատմամբ և շեղում է ուշադրությունը բովանդակությունից։

Բիզնես ոլորտ խմբագրել

Տեղեկատվալկան աղտոտվածությունը նպաստում է գերծանրաբեռնվածությանը, ուստի ազդում է հիմնական որոշումների կայացման գործընթացի վրա։ Գերծանրաբեռնվածության արդյունքում տեղեկատվության մշակման ժամանակի ավելացումը հանգեցնում է արտադրողականության անարդյունավետության և եկամուտների կորտսի[1][11]։

Լուծումներ խմբագրել

Առաջարկվող լուծումները ներառում են կառավարման տեխնիակայի ներդրում և տեխնոլոգիաների կատարելագործում։

Տեխնոլոգիաների վրա հիմնված այլընտրանքները ներառում են որոշումների աջակցման համակարգեր և գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տարանջատել տեղեկատվությունը՝ ըստ առաջնահերթությունների[1]։ Ավելի մեծ և հաճախակի աղտոտվածություն առաջացնող տեխնոլոգիաները կարող են փոխարինվել ավելի քիչ աղտոտում առաջացնող տարբերակներով[6][9]։

Տեղեկատվական աղտոտվածությանը դիմակայելու համար անհրաժեշտ է բարելավել հասարակության տեղեկատվության օգտագործման մշակույթը և ապահովել տեղեկատվական հիգիենայի կաննոների ճիշտ կիրառումը[1][11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Orman, Levent (1984). «Fighting Information Pollution with Decision Support Systems». Journal of Management Information Systems. 1 (2): 64–71. doi:10.1080/07421222.1984.11517704. JSTOR 40397792.
  2. Meel, Priyanka; Vishwakarma, Dinesh Kumar (2020). «Fake news, rumor, information pollution in social media and web: A contemporary survey of state-of-the-arts, challenges and opportunities». Expert Systems with Applications. 153: 112986. doi:10.1016/j.eswa.2019.112986. S2CID 208113547.
  3. 3,0 3,1 Kai-Yuan Cai; Chao-Yang Zhang (1996). «Towards a research on information pollution». 1996 IEEE International Conference on Systems, Man and Cybernetics. Information Intelligence and Systems (Cat. No.96CH35929). Vol. 4. էջ 3124. doi:10.1109/ICSMC.1996.561484. ISBN 0-7803-3280-6. S2CID 61082655.
  4. «Web guru fights info pollution» (բրիտանական անգլերեն). 2003 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  5. Ettinger, M.B. (1971). «A solution to the information pollution problem». Chemical Technology. 1 (6): 330–331.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bray, D.A. (2008). Information Pollution, Knowledge Overload, Limited Attention Spans, and Our Responsibilities as IS Professionals. Global Information Technology Management Association (GITMA) World Conference.
  7. 7,0 7,1 Nayar, Madhavan K. (2004). «Information Integrity (I*I): The Next Quality Frontier». Total Quality Management & Business Excellence. 15 (5–6): 743–751. doi:10.1080/14783360410001680224. S2CID 154491146.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Capurro, R. (1990). Towards an Information Ecology. In: I. Wormell, ed. Information and Quality. London: Taylor Graham. pp. 122–139
  9. 9,0 9,1 9,2 9,3 Nielsen, J. (2003). «IM, Not IP (Information Pollution)». ACM Queue. 1 (8): 75–76. doi:10.1145/966712.966731. S2CID 28242184.
  10. 10,0 10,1 Mitchell, A. (1999). «High prize for tackling information pollution». Marketing Week. 22 (17): 28. EBSCOhost 1977624
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Managing Information. 2008. In Focus: Managing the 'Information Pollution'. Managing Information, 14(10), pp. 10–12
  12. Gary Armstrong; Stewart Adam; Sara Denize; Philip Kotler (2014). Principles of Marketing. Pearson Australia. էջ 463. ISBN 978-1-4860-0253-5.
  13. Doomen, J. (2009). «Information Inflation» (PDF). Journal of Information Ethics. 18 (2): 27–37. doi:10.3172/JIE.18.2.27.(չաշխատող հղում)
  14. Arthur, Chris (1993). «Zen and the art of ignoring information». The Information Society. 9: 51–60. doi:10.1080/01972243.1993.9960131.

Արտաքին հղումներ խմբագրել