Տեկենդամա ջրվեժի կենսաբազմազանության և մշակույթի թանգարան

Տեկենդամա ջրվեժի կենսաբազմազանության և մշակույթի թանգարան (իսպ.՝ Casa Museo Salto de Tequendama Biodiversidad y Cultura), Կոլումբիայի Կունդինամարկա օկրուգի Սան Անտոնիո դել Տեկենդամա մունիցիպալիտետի Տեկենդամա ջրվեժի մոտ գտնվող թանգարանային համալիր։ Նախկինում այս շենքը հայտնի է եղել որպես «El Hotel del Salto» հյուրանոց[1], որը հետագայում ամայացել է։ Թանգարանի պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տեկենդամա ջրվեժ։

Տեկենդամա ջրվեժի կենսաբազմազանության և մշակույթի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունՍան Անտոնիո դել Տեկենդամա
Կայքcasamuseotequendama.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ամառանոց

խմբագրել

1920 թվականին ճարտարապետ Կառլոս Արտուրո Տապիան սկսել է ֆրանսիական ճարտարապետության ոճով առանձնատան կառուցումը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից[2] 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տեկենդամա ջրվեժի տարածքում[3], որն ավարտվել է 1923 թվականին, Պեդրո Նել Օսպինա Վասկեսի նախագահության (1922-1926) օրոք[4]։ Բացումը տեղի է ունեցել 1927 թվականին[5]։

Հյուրանոց

խմբագրել
 
Տեսարան դեպի Տեկենդամա ջրվեժ

1950 թվականի հուլիսից, մեկ տարվա ընթացքում, նախկին նախագահական ամառանոցը վերակառուցվել է ութ հարկանի El Hotel del Salto հյորանոցի դիզայներ Գաբրիել Լարգագի և կոնստրուկտոր Դոմենիկո Պարմայի ղեկավարությամբ, որոնք եկել էին Բոգոտայից[6][7]։ Բացի վերգետնյա հարկերից, շենքն ունեցել է երկու ստորգետնյա հարկ, որտեղ տեղավորված էին պահեստային շինությունները և լվացքատունը։ Հյուրանոցը ծաղկում է ապրել 20-րդ դարի կեսերին, երբ մեծահարուստ կոլումբիացիները հաճույքով այցելում էին 137 մետրանոց Տեկենդամա ջրվեժ, բայց 1970-ականներին այն սկսեց ցամաքել գետերի աղտոտման պատճառով, քանի որ այնտեղ լցվում էին կեղտաջրեր և արդյունաբերական թափոններ, որի արդյունքում էլ նվազեց նաև զբոսաշրջիկների հոսքը ... 1979 թվականին գործարար Ռոբերտո Արիասը գնել է շենքը և այն վերածեց ռեստորանի, որը գործել է մինչև 1986 թվականը, բայց հետո, անձնական պատճառներով, նա հեռացել է երկրից[5]։ 1990-ականներին շենքը սկսել է քայքայվել, 1990-ականների սկզբին նկատվել է շենքից ցած նետված և ինքնասպանություն կատարած անձանց թվի աճ[8] և սկսել են լուրեր տարածվել ուրվականների մասին[9]։

Թանգարան

խմբագրել

2000-ականների վերջին հյուրանոցը ստացել է մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ, ինչը հնարավորություն է տվել միջոցներ հատկացնել դրա վերակառուցման համար։ Բնական գիտությունների ինստիտուտը, Կոլումբիայի ազգային համալսարանը և «Ecological Farm Foundation of Porvenir» հիմնադրամը, որոնք գնել էին շենքը 2011 թվականին[5], ստանձնել են շենքի վերակառուցումը, որը պետք է վերածվեր թանգարանի[4]։ Եվրամիությունը հարակից տարածքի վերակառուցման և բարելավման համար հատկացրել է 300 հազար եվրո (410 հազար ԱՄՆ դոլար)[10]։ Զուգահեռաբար, Կոլումբիայի ազգային համալսարանի բնական գիտությունների ինստիտուտը աշխատանքներ է տարել Բոգոտա գետի և դրա վտակների մաքրման ուղղությամբ[11]։ 2009 թվականի դեկտեմբերին նորաստեղծ թանգարանը բացել է «Cavernas, Ecosistemas del Mundo Subterráneo» անվանումով առաջին ցուցահանդեսը, որը պատմում է ստորգետնյա էկոհամակարգերում բնակվող տարբեր կենսաբանական տեսակների մասին[12]։

2013 թվականի հունիսին թանգարանում բացվել է «La anatomía del cuerpo humano de Francesco Antommarchi» ցուցահանդեսը, որը ներկայացրեց բժիշկ Ֆրանսուա Անտոմմարկիյի անատոմիական նկարները[13][14], իսկ սեպտեմբերին բացվել է «Un día en el Desierto de la Tatacoa» ցուցահանդեսը, որը պատմում է Տատակոա անապատի կենսաբանական բազմազանության մասին[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Заброшенные места, которые вызывают возвышенные чувства». Expert.ru. 2014 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  2. «10 abandoned hotels». CNN. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Historic Colombian hotel to be converted into museum». Colombia Reports. 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  4. 4,0 4,1 «La Casa del Salto del Tequendama será un museo». Elespectador.com. 2012 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Con ecología renace el hotel del Salto del Tequendama». El Tiempo. 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  6. Jean-Paul Midant Diccionario Akal de la Arquitectura del siglo XX. — Ediciones Akal, 2004. — С. 226—.. — ISBN 978-84-460-1747-9
  7. La Guía Verde Colombia: Actualizada Práctica Completa Para todos los viajeros. — MICHELIN, 2011. — С. 149—.. — ISBN 978-2-06-716548-9
  8. «Los suicidas del Tequendama». Андский университет. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Тут больше не зажигают. Самые знаменитые заброшенные курорты мира». Lenta.ru. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  10. «UE apoyará protección de la biodiversidad en el Salto del Tequendama». El País. 2013 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  11. «Заброшенный отель El Hotel del Salto в Колумбии получил второй шанс». Oktogo.ru. 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  12. «La Casona del Salto de Tequendama». Secretaria de Cultura, Recreacion y Deporte. 2009 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  13. «Arte en la Casa Museo Salto del Tequendama». Национальный университет Колумбии. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  14. «Nueva exposición en Casa Museo Salto del Tequendama». Национальный университет Колумбии. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  15. «El Desierto de la Tatacoa se trasladó a la Casa Museo Salto del Tequendama». Национальный университет Колумбии. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.