Լուչիանո Տեզի
(Վերահղված է Տեզի Լուչիանոից)
Լուչիանո Տեզի (իտալ.՝ Luciano Tesi, դեկտեմբերի 10, 1931, Մոնսումանո Տերմե, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Սան Մարսելոյի աստղադիտարանում։
Լուչիանո Տեզի իտալ.՝ Luciano Tesi | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1931 (92 տարեկան) Մոնսումանո Տերմե, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Պիստոեզե աստղադիտարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Զբաղեցնում է Պիստոյեզե աստղադիտարանի տնօրենի պաշտոնը։ 1994-ից 2006 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 168 աստերոիդ, որոնցից յոթը միանձնյա[1]։
1980 թվականին հիմնել է սիրող աստղագետների «Gruppo Astrofili della Montagna Pistoiese» միությունը, իսկ տաս տարի անց 1990 թվականին դա հանգեցրեց աստղադիտարանի կառուցմանը։
Նրա պատվին է անվանվել (15817) Լյուչիանոտեզի աստերոիդը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ IAU. «15817 Լյուչիանոտեզի աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.