Տարաֆա իբն ալ-Աբդ (մոտ 543[1], Բահրեյն - մոտ 569[1]) (ամբողջական անուն՝ արաբ․՝ طرفة بن العبد‎‎, Տարաֆա իբն ալ-Աբդ), Նախաիսլամական Արաբիայի յոթ հայտնի բանաստեղծներից։

Տարաֆա
طرفة
Ծնվել էմոտ 543[1]
ԾննդավայրԱլ-Մալիքիա
Վախճանվել էմոտ 569[1]
Վախճանի վայրԱլ-Հիրա (այժմ՝ Իրաք)
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Բահրեյն
Ստեղծագործական շրջան6-րդ դար
Ժանրերկասիդա
պոեմ
 Tarafa Վիքիպահեստում

Տարաֆա իբն ալ-Աբդը սերում էր բաքր ցեղից։ Պատմությունից հայտնի է, որ թաղլիբ ցեղը չորս տասնամյակ պատերազմել է մեկ այլ հայտնի՝ բաքր ցեղի դեմ (Բասուսի պատերազմ)։ Լախմիների հյուսիսարաբական պետության միջամտությամբ նրանք հաշտվել են։ Տարաֆա իբն ալ-Աբդը կյանքի զգալի մասն անց է կացրել վտարանդիության մեջ։ Հոր մահից հետո նրա հորեղբայրները ժառանգությանը տիրանալու համար Տարաֆա իբն ալ-Աբդին վտարում են ցեղից։ Երկար թափառումներից հետո նա կրկին վերադառնում է ցեղ՝ դառնալով հովիվ։ Հետո լքում է ցեղը և տեղափոխվում է Հիրայի կառավարիչ Ամր իբն Հինդի պալատ։ Սակայն Տարաֆա իբն ալ-Աբդը չկարողացավ հարմարվել պալատական ձոներգուի դիրքին և վատաբանեց իշխանական ընտանիքը։ Ամր իբն Հինդը նրան ուղարկում է Բահրեյն՝ իր ենթակայի մոտ, որ վերջինս սպանի նրան։ Սակայն նա Տարաֆա իբն ալ-Աբդի ցեղակիցն էր և չի կատարում Ամր իբն Հինդի հրամանը։ Տարաֆա իբն ալ-Աբդին սպանում է մեկ այլ ենթակա։

Տարաֆա իբն ալ-Աբդի մուալլակայի ստեղծման համար առիթ են հանդիսացել այն բոլոր նեղությունները, որ նա կրել է իր ունեցվածքը բռնագրաված եղբոր՝ Մաբադի պատճառով։ Մուալլականերում Տարաֆան հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝

  • Պարսավանք (արաբերեն՝ هِجَاءٌ , հիջա)։ Բանաստեղծի առաջին հիջաները ուղղված են եղբոր դեմ։ Պարսավանքների են արժանանում նաև Հիրայի իշխանը և նրա մտերիմները։
  • Փառաբանում (արաբերեն՝ فَخْرٌ , ֆախր)։ Տարաֆայի մուալլակայի կենտրոնական մասը՝ ֆախրը, կարելի է համարել բեդվինական ինքնագովերգման դասական օրինակ։ Տարաֆա իբն ալ-Աբդը իրեն է վերագրել բեդվինական բոլոր առաքինությունները։ Այդուհանդերձ՝ նրան մեղադրում էին, որ չի դադարում արբել և զվարճանալ, վաճառել և վատնել բարիքը, որ ինքն էր վաստակել։
  • Նկարագրություն (արաբերեն՝ وصف, ուասֆ)։ Տարաֆան նկարագրում է արաբական անապատը, իր կյանքը։ Հանդիպում են նաև պաալատի նկարագրություններ։ Այսպիսով՝ նրա մուալլական ինքնատիպ քնարերգական մենախոսություն է, որտեղ բանաստեղծը ձևակերպում է իր կենսափիլիսոփայությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաֆա» հոդվածին։